• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

23 փետրվարի, 2014

Փետրվարի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Սուրբ պատարագից հետո եկեղեցում ժողովրդին դիմեց Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը: Նա նշեց, որ թշնամիների վարած քաղաքականությունը հայ ժողովրդին էլ ավելի է պարտավորեցնում համախմբվելու և միասնական գործելու:

Այնուհետև եկեղեցու բակում կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո ելույթներով հանդես եկան Շահան Կանդահարյանը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից և Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Շահան Կանդահարյանը նշեց, որ սումգայիթյան եղեռնագործությունը մանրապատկերն է հայոց ցեղասպանության և որ անպատժելիությունն ու միջազգային դատապարման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և էթնիկական զտումների:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ներկայացրեց ԼՂ ազատագրական պայքարի մանրամասները: Նա նշեց, որ 26 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած ջարդերը էթնիկական զտման քաղաքականության առաջին դրսևորման օրինակն էին Խորհրդային Միության տարածքում: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն իր անկախության հռչակումից հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազզային հերոսներ: Նույնը արվեց, երբ հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարկի արդյունքում ազատ արձակվեց մարդասպան Ռամիլ Սաֆարովը: Ավարտելով իր խոսքը ՀՀ դեսպանն ասաց. 10 տարի հետո գլուխ ենք խոնարհում Գուրգեն Մարգարյանի հիշատակին, 26 տարի հետո մեր գլուխ ենք խոնարհում Սումգայիթյան անմեղ զոհերի, Արցախի ազատագրական պաքարում զոհված ազատամարտիկների, խաղաղ պայմաններում սահմանային գոտիներում զոհված հերոս երիտասարդների հիշատակի առջև և համոզմումք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճռագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից:
Ձեռնարկի ավարտին, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ ՀՀ դեսպանության, ԼՂ ներկայացուցչության և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղադրված Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև:

Ձեռնարկին մասնակցում էին կրոնական առաջնորդներ, քաղաքական, կուսակցական, ազգային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը, Մերձավոր Արևելքում ԼՂ ներկայացուցիչը:

Նույն օրը Լիբանանի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան արարողություն նվիրված Գուրգեն Մարգարյանի և Սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: