• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բեյրութում

01 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 1-ին Բեյրութի ՀԲԸՄ «Դեմիրճյան» կենտրոնում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ:
Երեկոն բացեց Լիբանանի ՀԲԸՄ մասնաճյուղի գործադիր քարտուղար Անիտա Լեբիարը:
Այնուհետեւ իր ողջույնի խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ներկայացրեց Արամ Խաչատրյանի կենսագրության որոշ մանրամասներ, ընդգծեց Արամ Խաչատուրյանի անգնահատելի ավանդն ու ժառանգությունը համաշխարհային դասական երաժշտության զարգացման գործում: Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի ցուցադրումից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը, ով անդրադարձավ մեծանուն կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունների մանրամասներին:
Երեկոյի երաժշտական մասում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան դաշնակահարներ Արմեն եւ Սյուզան Քեչեկները, ջութակահար Բորիս Միրզոյանը: Հնչեցին «Դիմականդես» սյուիտը, դրվագներ՝ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:
Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, Լիբանանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություների ղեկավարներ, մշակութային եւ հասարակական գործիչներ, լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ եւ կրոնական այրեր:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: