• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական օր LIQAA քաղաքակրթությունների երկխոսության միջազգային կենտրոնում

16 նոյեմբերի, 2013
Հայկական օր LIQAA քաղաքակրթությունների երկխոսության միջազգային կենտրոնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 16-ից 18-ը Բեյրութի LIQAA քաղաքակրթությունների երկխոսության միջազգային կենտրոնում, հովանավորությամբ Հույն կաթողիկե եկեղեցու Պատրիարք Գրոգորիոս Գ-ի, կազմակերպվել էր երկրորդ միջազգային համագումարը՝ «Հավատ և արժեքներ բանահյութության միջոցով, երկխոսութան լեզու քաղաքակրթությունների միջև» կարգախոսով՝ Օմանի Սուլթանության, Լիբանանի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Հայաստանի պաշտոնյաների և փորձագետների մասնակցությամբ:
Համագումարի երկրորդ օրը՝ նոյեմբերի 17-ը, նվիրված էր Հայաստանին: Բացման խոսքով հանդես է եկել Պատրիարք Գրոգորիոս Գ-ն, ով մեծապես գնահատել է հայ ժողովրդի ներդրումը համամարդկային արժեքների ստեղծման և զարգացման գործում:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում ներկայացրել է որոշ մանրամասներ հայ ժողովրդի պատմության և հայ մշակույթի հարուստ ժառանգության, ինչպես նաև հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մասին:
Հայաստանի մասին ֆիլմի ցուցադրությունից հետո, հայկական ժողովրդական բանահյուսության մասին՝ «Հայրենասիրական արժեքները հայ ժողովրդական բանահյուսության մեջ» թեմայով ելույթ է ունեցել ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, արդիականության ազգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող, դոկտոր Հարություն Մարությանը:
Երեկոյի երաժշտական մասում Կոմիտասի ստեղծագործություների կատարմամբ հանդես է եկել Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Բորիս Միրզոյանը, իսկ Լիբանանի ՀԲԸՄ «Արին» պարախումբը ներկայացրել է հայկական ազգագրական պարեր:
Հանդիսությանը ներկա էին օտարերկյա հյուրեր, դիվանագետներ, հայ համայնքի տարբեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: