• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ցուցահանդես-վաճառք Լիբանանում

22 հոկտեմբերի, 2013
Ցուցահանդես-վաճառք Լիբանանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 22-ին “Ազդակ” օրաթերթի «Փյունիկ» սրահում պաշտոնապես բացվեց Հայաստանի հրատարակչատների գրքերի ցուցահանդես–վաճառք, որին ներկայացված են Հայստանում և Լիբանանում տպագրված հայ և օտարալեզու շուրջ 300 անուն հրատարակումներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ հրատարակիչների ազգային միության նախագահ Մկրտիչ Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախարարության վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, «Զանգակ» հրատարակչատան տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Արտ Բրիջ» հրատարակչատան տնօրեն Շաքե Կարապետյանը, Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանը:
Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը կարևորելով «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությունը, նշեց, որ միջոցառումն աննախադեպ է և յուրօրինակ, որովհետև առաջին անգամ Բեյրութում կազմակերպվում է Հայաստանի, Լիբանանի և սփյուռքի հրատարակչությունների համատեղ ձեռնարկ՝ ցուցահանդես - վաճառք: Նա համոզմունք հայտնեց, որ ձեռնարկը երկարատև ազդեցություն կունենա տպագրական և հրատարակչական արդյունաբերության վրա, կմիավորի արհեստավարժ մարդկանց, կապահովի Հայաստան-սփյոռք գործակցության խորացման գործընթացի շարունակականությունը, երեխաների և երիտասարդների մոտ կարթնացնի և կխորացնի սերը ընթերցանության հանդեպ: Դեսպանն անդրադարձավ նաև հայ հարուստ մշակույթին և գրական ժառանգությանը: Նա ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Հոկտեմբերի 23-ին «Փյունիկ» սրահում կանցկացվի կլոր սեղան «Հայաստանի հրատարակչական ոլորտի մարտահրավերներն այսօր» թեմայով:
 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: