• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Լիբանանում

20 սեպտեմբերի, 2013

 Սեպտեմբերի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին:
Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 22 տարիների անցած ուղին: Խոսելով հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին, դեսպանը անդրադարձավ վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին և հատուկ ընդգծեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2012թ. նոյեմբերին Լիբանան կատարած պաշտոնական այցի քաղաքական կարևորությունը: Նա համոզմունք հայտնեց, որ վերջերս MEA ավիաընկերության կողմից Բեյրութ-Երևան ուղիղ չվերթների բացումը խորապես կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
Դեսպանը բարձր գնահատեց լիբանանահայ համայնքի բազմաբովանդակ ազգանվեր գործունեությունը, որը՝ պահպանելով հարուստ ազգային մշակույթն ու արժեքները, միևնույն ժամանակ իր ուրույն դերակատարությամբ հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը և Լիբանանը միացնող ամուր և հուսալի կամուրջ:
Ավարտելով ողջույնի խոսքը դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Լիբանանի բոլոր կառույցներին և անհատներին սերտ համագործակցության համար, խաղաղություն և բարգավաճում մաղթեց Լիբանանի բարեկամ ժողովրդին:
Ընդունելությանը ներկա էին նախարարներ և պատգամավորներ, դեսպաններ, հարանվանությունների, պետական կառույցների և լիբանանահայ համայնքի ղեկավարներ և ներկայացուցիչներ: Լիբանանի նախագահին, ազգային ժողովի նախագահին և վարչապետի պաշտոնակատարին ներկայացնում էր երեկոյի գլխավոր հյուր, պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի ուղերձը
ՀՀ անկախության 22րդ-ամյակի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քաղաքացիների և համայն հայության իղձերի մարմնավորումն է և բոլորիս երազանքների իրականացման գրավականը:
Անկախությունը մեր հզոր ուժն է, հպարտությունը, մեր պատասխանատվությունը, զենքն ու իրավունքը: 22 տարվա ընթացքում մենք միասին արժանապատվորեն անցանք տարաբնույթ ճգնաժամեր ու փորձություններ: Ունեցանք կորուստներ և բացթողումներ, ձեռքբերումներ, հաջողություններ և հաղթանակներ: Այսօր մենք ունենք ամրացած հայոց պետություն, հզոր Հայոց բանակ, որ մեր գոյության ու անվտանգ ընթացքի անսասան երաշխիքն է, բաց զանազանեցված տնտեսություն, ուժեղ ֆինանսական համակարգ, կանգուն հասարակական կառույցներ, իր իրավունքներին իրազեկված բնակչություն: Հայաստանի Հանրապետությունն այդ ամենին հասել է համեստ ռեսուրսների, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող անօրինական շրջափակման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և տարածաշրջանային համագործակցության բացակայության պայմաններում:
Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված քաղաքացիական հասարակություն կառուցելու նպատակին:
Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման օրվանից դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների հետևանքներին, աստիճանաբար ոտքի է կանգնել, որդեգրել ժողովրդավարության իդեալները և ձևավորել անկախ պետականության կարևորագույն կառույցներ: Հաղթահարվում են տնտեսական, ֆինանսական և սոցիալական լրջագույն մարտահրավերները, ստեղծվում են նոր աշխատատեղեր, ակնառու հաջողություններ են գրանցվում տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության, մշակույթի և սպորտի բնագավառներում, զարգանում է զբոսաշրջությունը: Մեծ պատասխանատվություն է դրված անկախության սերնդի վրա, որը պետք է լինի հայրենասեր, կրթված, ավելի ազատ ու առաջադեմ, նվիրված և նպատակասլաց:
Միջազգային ասպարեզում այսօր Հայաստանը կայուն, կանխատեսելի եւ հուսալի գործընկեր է: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կարևոր գործընթացներում և շարունակում է ընդլայնել դիվանագիտության աշխարհագրությունը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է փոխվստահության, փոխադարձ շահերի ու պարտավորությունների, ինչպես նաև համատեղ պատասխանատվության հիման վրա, որոնք միտված են տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը:
Մեր արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը:
Ինչպես նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, նոր Հայաստանին այլևս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել: Նրա հետ հնարավոր է բարեկամանալ ու համագործակցել, հաջողություններ տոնել և ցավ կիսել:

Հայաստանը գրավիչ է դառել աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և օտարերկրյա զբոսարշջիկների համար: Հայաստանում անց են կացվում կարևոր միջազգային գագաթաժողովներ ու համաժողովներ, կինո և երգի փառատոններ, սպորտային մրցաշարեր, համաշխարհային և Համահայկական կարևորություն ունեցող միջոցառումներ: Օրեցօր խորանում է Հայաստան-Սփյուռք գործակցությունը: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ վերջին շրջանում Հայաստանում իրականացվել են բազում ծրագրեր, անց են կացվել բազմաթիվ մասնագիտական հանդիպումներ մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ: Այսօր հպարտանում ենք աշխարհասփյուռ մեր յուրաքանչյուր հայրենակցով, որի միջոցով ձևավորվում է պատկերացում Հայաստանի և հայի մասին աշխարհի տարբեր ծայրերում:
Ալս տոնական օրը ցանկանում եմ լավագույն բարեմաղթնանքներս հղել լիբանանահայությանը: Այսօր լիբանանահայությունն իր ուրույն դերակատարությամբ և ներուժով հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը և Լիբանանը միացնող ամուր և հուսալի կամուրջ: Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները Լիբանանում ստեղծել են ծաղկուն հայկական գաղթօջախ բազմազան և բազմաբնույթ ենթակառուցվածքներով` եկեղեցիներով, վանքերով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեգործական կառույցներով և աճեցնում են հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ: Աշխատասիրության, նվիրվածության և տաղանդի շնորհիվ լիբանանահայությունը շարունակում է ազգանվեր և հայապահպան գործունեությունը՝ պահպանելով հարուստ ազգային մշակույթն ու արժեքները:
Այսօր մենք սրտով և հոգով սիրիահայ մեր հայրենակիցների հետ ենք: Մեր պետությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է սատար լինել ծանր փորձության մեջ հայտնված հայորդիներին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մեծ տոն է մեր երկրում, մեծ տոն է նաև աշխարհի բոլոր հայերի համար:
Համոզված եմ, որ բոլոր մարտահրավերները կարող ենք հաղթահարել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնականությամբ ու նվիրումով, այն միասնությամբ, որի ծնունդն է անկախությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին:
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: