• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անձնագրերի հանձնման արարողություն

18 հուլիսի, 2013

 Հուլիսի 18-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Արարողությունից առաջ հնչեցին Լիբանանի և Հայաստանի օրհներգները: Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ողջունեց ներկաներին և նրանց շնորհավորեց ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ: Իր խոսքում Աշոտ Քոչարյանը նշեց, որ «բոլորի համար այսօր մեծ իրադարձություն է՝ տոնական, խորհրդանշական և պարտավորեցնող հանդիսություն: Անձնագիրն ընձեռում է իրավունքներ և միևնույն ժամանակ սահմանում պատասխանատվություն»: Նա նշեց, որ յուրաքնաչյուրի հայկական օջախում պահպանվում է հայկական գիրն ու լեզուն, մշակույթը և ավանդույթները, ծավալվում է ազգանվեր և հայապահպանման գործունեություն՝ ի նպաստ համայնքի ազգային, մշակութային կյանքի վերելքին, առկա է սեր ու հավատարմություն հայության, հայրենիքի, հայոց պետականության նկատմամբ:
Դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր գնահատեց լիբանանահայերի ազգօգուտ գործունեությունը և համոզմունք հայտնեց, որ անձնագրի ստացումը թույլ կտա ավելի հաճախակի այցելել Հայաստան, մասնակցել համահայկական նշանակություն ունեցող իրադարձություններին, նաև գիտելիքներով, փորձով և ներդրումներով նպաստել հայրենիքի զարգացմանը”: «Այսօր իրականացավ ձեր երազանքը: Դուք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դառնում եք ազատ, անկախ, Հայաստանի քաղաքացի, ինչը մեծ պատիվ ու հպարտություն է յուրաքանչյուրիդ համար, պատասխանատվություն և պատմական երևույթ”,- ընդգծեց Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը:
Ապա Լիբանանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Կարեն Մաթևոսյանը իր հերթին շնորհավորեց ներկաներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կապակցությամբ, ներկայացրեց երդման տեքստը և բացատրեց անձնագրի ստացման կարգը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: