• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր երեկո Բեյրութում

28 մայիսի, 2013

Մայիսի 28-ին Բեյրութում ՀՅԴ քարոզչական մարմնի նախաձեռնությամբ Բուրջ Համուդի “Հովհաննես Պողոսյան” թատերասրահում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 95 ամյակին:
Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ցուցադրվել է մայիսի 28-ի խորհրդին նվիրված տեսաերիզ: Ապա ողջույնի խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա նշել է, որ մայիսյան հերոսամարտերը հայ ժողովդի միասնականության, անպարտելիության ոգու և կամքի դրսևորում էին: Դեսպանը ընդգծել է, որ չնայած հայրենազրկման, հնամյա մշակույթի ոչնչացման փորձերի, իր հանդեպ կատարված ոճրագործությունների, հայ ժողովրդին ուղեկցել է անկախության և անկախ Հայաստանի տեսիլքը, որ մարմնավորում է ազատությունը, մարդկային ու ազգային արժանապատվությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, նվիրումով և համերաշխությամբ ի վիճակի է լուծելու իր առջև դրված ամենաբարդ խնդիրները:
Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ դոկտոր Փոլ Հայդոստյանն իր ելույթում նշել է, որ համայն հայության զինվորագրվելու երևույթը նպաստել է, որպեսզի իրականանա ժողովրդի ազատ ապրելու կոչումն ու իրավունքը: Նա պատգամել է ականջալուր լինել սարդարապատյան զանգերի ղողանջին, որպեսզի հանրապետություն կերտելու աստիճանի հասած ժողովուրդն իր Սփյուռքով և ազատ անկախ Հայաստանի Հանրապետությամբ շարունակի ամրապնդել անկախությունը և արժանապատվորեն պահպանել հայի ազգային ինքնությունը:
Լիբանանի ԱԺ պատգամավոր, հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին իր ելույթում անդրադարձել է Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման պայմաններին, մթնոլորտին, դժվարություններին և իրագործումներին: Բագրատունին նշել է, որ անկախ Հայաստանի անկախության, պետության, գերիշխանության եւ ազատության պահպանումն ու հզորացումը հրամայական պահանջ է:
Հանդիսվոր երեկոն ուղեկցվել է ասմունքով և ազգային-ազատագրական երգերով:
Հանդիսությանը ներկա էին Լիբանանի հայազգի ներկա և նախկին նախարարներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական և հոգևոր այրեր, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: