• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Խաչքարի բացում Բեյրութում

23 մայիսի, 2013

Ս.թ. մայիսի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղի է ունեցել Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն: Միջոցառումն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, Փյունիկ» համահայկական հիմնադրամի և Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:
Հոգեհանգստյան արարողությունից և Խաչքարի հանդիսավոր բացումից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ է ունեցել Ռաֆայել Ումուդյանը: Դատապարտելով Սումգայիթի եղեռնագործությունը՝ նա ընդգծել է, որ այն չհուսալքեց հայ ժողովրդին, այլ բարձրացրեց մեր ժողովրդի միասնականության ոգին, որի արդյունքը հանդիսացավ ազգային ազատագրական պայքարի հաղթանակը Արցախում:
ՀՀ հատուկ ահանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը իր ելույթում նշել է, որ « 25 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Հայ բնակչության հանդեպ իրականացված եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից հստակ մշակված էթնիկ զտման և տեղահանման հրեշավոր քաղաքականության հերթական դրսևորումն էր: Սումգայիթյան ջարդերը փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը. ԼՂ ժողովուրդը ստիպված եղավ իր ազատ ապրելու արդարացի իրավունքը պաշտպանել արյան գնով… և մեր ժողովրդի միասնականության և համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնականության շնորհիվ մենք ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ»: Դեսպան Սարգսյանի համոզմունք հայտնեց, որ ներկայիս բոլոր մարտահրավերները մեր ժողովուրդը դիմակայելու է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսնականության և անկոտրուն կամքի շնորհիվ:
Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանն իր արտասանած խոսքում նշել է, որ Ս. Նշան Մայր եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը հայ մշակույթի ազգային ու հոգևոր խորհրդանիշ է, արդարադատության պահանջի և բողոքի կոթող:
Հանդիսությանը ներկա էին պետական նախարար Փանոս Մանճյանը, խորհրդարանի անդամներ, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության դիվանագիտական ողջ անձնակազմը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: