• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գրքի շնորհանդես Բեյրութում

22 մայիսի, 2013

Մայիսի 22-ին Բեյրութի Բիել համալիրում “Դար ալ Մուրադ” հրատարակչատունը Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայկազյան և մի շարք այլ համալսարանների աջակցությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպել էր «Մեր բանաստեղծները, որոնք կերտել են Հայաստանի փառքը» արաբերեն լեզվով տպագրված ժողովածուի շնորհանդեսը:

Երեկոն, որին ներկա էին շուրջ 1000 հրավիրյալներ, անցկացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավությամբ:
Գրքում արաբական աշխարհի ընթերցողին է ներկայացնում հայ բանաստեղծների ստեղծագործությունների արաբերեն թարգմանությունները:
Հանդիսության սկզբում հնչեցին Լիբանանի և Հայաստանի օրհներգները: Ապա բացման խոսքում «Դար ալ Մուրադ» հրատարակչատան սեփականատեր և գլխավոր տնօեն Միշել Մուրադն երախտիքի իր խոսքն ուղղեց գրքի հրատարակման գործում իրենց ավանդն ներդրած թարգմանիչ Ժյուլի Մուրադին, խմբագրման աշխատանքներին մասնակցած գրականագետ Երվանդ Տեր Խաչատրյանին ու արվեստագետ Շահեն Խաչատրյանին, ինչպես նաև բարերարներին, մասնավորապես Երջո Սամվելյանին, ում աջակցությամբ հնարավոր եղավ լույս ընծայել նախադեպը չունեցող, արաբերեն լեզվով թարգմանված, հայ բանաստեղծությունների ստեղծագործությունների ժողովածուն:
Հանդիսությանը ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի ուղերձը, որում մասնավորապես ասված է. « Հայ և արաբ ժողովուրդների առնչություններն ունեն դարավոր ավանդույթներ: Մեր ժողովուրդները պատմության ընթացքում կարողացել են ճանաչել իրար,
ակնածանքով և հոգածությամբ վերաբերվել միմյանց խնդիրներին: Հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է արաբ ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված և հայրենազրկված բազմահազար հայերի հանդեպ ցուցաբերած եղբայրական վերաբերմունքի համար:
«Դար ալ Մուրադ» հրատարակչատան նվիրական ջանքերի շնորհիվ արաբական աշխարհի ընթերցասեր հասարակությունն հնարավորություն է ստանում առավել խորությամբ ճանաչելու հայ ժողովրդին` սերտորեն առնչվելով նրա հարուստ պոեզիայի, կերպարվեստի և մշակույթի լավագույն նմուշներին: …հրատարակչատունն անգնահատելի քայլ կատարեց հայ և լիբանանցի ժողովուրդների մշակութային հարաբերությունների խորացման ու փոխ հարստացման գործում, որը, անշուշտ, ապագայում նոր պտուղներ է տալու:
Մեր եղբայրական ժողովուրդների բարեկամությունը հիմնված է լիբանանահայերի և Լիբանան պետության փոխադարձ հարգանքի վրա: Այդ հատուկ վերաբերմունքի շնորհիվ է, որ Լիբանանի հայ համայնքն իր բազմաբովանդակ գործունեությամբ մասնակցում է Լիբանանի զարգացմանը և շարունակում մնալ սփյուռքի հոգևոր կյանքի, ազգային-քաղաքական գործունեության և լուսավորչական մտքի կենտրոնը»:
Իր խոսքում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր սատար են կանգնել գրքի լույս ընծայման նախաձեռնությանը:
Հանդիսություն երեկոն ուղեկցվել է հայ բանաստեղծությունների արաբերեն ընթերցմամբ և հանրահայտ «Կոմիտաս» քառյակի երաժշտական կատարումներով:
Փակման խոսքով հանդես է եկել Լիբանանի նախկին նախարար Դմիանոս Քաթթարը, ով կարևորել է հայերի և լիբանանցիների միջև գոյություն ունեցող անքակտելի կապերը և հավաստիացրել, որ «Մեր բանաստեղծները՝ Հայաստանի փառքի կերտիչները» գրիք լույս ընծայումը էլ ավելի կամրապնդի այդ կապերը:
Հանդիսությանը ներկա էին Լիբանանի Նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Փանոս Մանճյանը, ներկա և նախկին նախարարներ, պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, տարբեր համայնքների քաղաքական և հոգևոր այրեր, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը:
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: