• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական մշակութային օր Լիբանանի Քասլիկի համալսարանում

14 մայիսի, 2013

 Մայիսի 14-ին Քասլիկի համալսարանի (Holy Spirit University of Kaslik) հայ ուսանողների նախաձեռնությամբ Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի և Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր հայկական մշակութային օր:

 

Ձեռնարկի պաշտոնական բացման արարողությանը ելույթներով հանդես եկան   Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյան համալսարանի  Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դակեսյանը, Քասլիկի համալսարանի ուսանողների հարցերով բաժնի փոխտնօրեն Խալիլ Աբուդը :

 

Դեսպան Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին և արվեստին:

 

Անդրանիկ Դակեսյանը խոսեց լիբանանահայության և նրանց դերի մասին հայ-լիբանանյան պատմական առնչությունների շառավիղում: 

 

Համալսարանի տարածքում կազմակերպվել էին ցուցահանդեսներ հայ ոսկերիչների, գորգագործների և արհեստավորների մասնակցությամբ:

Այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու հայկական խոհանոցը, դիտելու ուսանողների կողմից կազմակերպված գեղարվեստական կատարումները:

Ձեռնարկին ներկա էին համալսարանի տնօրինությունն ու ուսանողները, Ազգային Եղիշե Մանուկյան վարժարանի 11-րդ և Համազգայինի Մելանքտոն և Հայկ Արսլանյան Ճեմարանի 10-րդ դասարանների աշակերտները, ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդան Ադամյանը:

Տեղեկանք. Կասլիկի համալսարանը հիմնադրվել է 1950 թվականին: Շուրջ 7 800 ուսանողներ համալսարանի 11 ֆակուլտետներում ուսանում են աստվածաբանություն, փիլիսոփայություն, բիզնես, գյուղատնտեսություն, բժշկական և ինժեներական գիտություններ, իրավաբանություն, երաժշտություն, գեղանկարչություն: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: