• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ Լիբանանում

24 ապրիլի, 2013

Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ Լիբանանում

Լիբանանում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ոգեկոչման միջոցառումներն անց են կացվել միութենական, կուսակցական, հարանվանական, երիտասարդական, ուսանողական և աշակերտական մակարդակով:
Ապրիլի 23-ի երեկոյան Անթիլիասի մայրավանքի բակում Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հսկումի երեկո»: Միջոցառման մոտ 3000 ներկաների շարքում էին Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորները, նախարարները, Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական ողջ անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգևոր առաջնորդները, հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, ներկաների ուշադրությանն է ներկայացվել հարուստ գեղարվեստական ծրագիր երգչախմբերի և երաժշտական տարբեր խմբերի կատարմամբ:
Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսվոր Սուրբ Պատարագ, որին Մայրավանքի բակում հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հարյուրավոր ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ը: Ներկաներին ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը: Այնուհետև Անթիլիասի մայրավանքի բակում գտնվող «Նահատակաց հուշարձանի» մոտ ծաղկեպսակներ զետեղեցին Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-անյակի մարմինը, ՀՀ դեսպանության անունից Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական, մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները:
Օրվա երկրորդ կեսին Բուրջ Համուտի հրապարակից կազմակերպվեց բազմահազարանոց քայլարշավ դեպի Բեյրութի կենտրոնում գտնվող Նահատակների հրապարակ: Ելույթներով հանդես եկան Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի և հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Ընթերցվեց ՄԱԿ-ին ուղղված հուշագիրը, որը կփոխանցվի Լիբանանի ՄԱԿ-ի գրասենյակ ապրիլի 25-ին:
Ապրիլի 24-ի երեկոյան Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ: Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի բոլոր կառույցների, Լիբանանում ՀՀ դեսպանի և ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: