• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Անթիլիասում Հայոց ցեղասպանության հարցով անցկացված Մերձավորարևելյան տարածաշրջանային համաժողովի մասին

06 ապրիլի, 2013

 Անթիլիասում Հայոց ցեղասպանության հարցով անցկացված Մերձավորարևելյան տարածաշրջանային համաժողովի մասին

Ս.թ. ապրիլի 6-ին Անթլիլիասի մայրավանքում, նախագահությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, տեղի է ունեցել Կիպրոսում և Մերձավոր Արևելքի երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձանժողովների ներկայացուցիչների խորհրդաժողով: Խորհրդաժողովին մասնակցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, Իրանի (Թեհրան, Սպահան և Թավրիզ), Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կիպրոսի և Լիբանանի Հայոց ցեղասպանության 100 ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչներ, պետական հանձնաժողովի անդամներ Կիրո Մանոյանը, Գաբրիել Չեմբերջյանը, Լիբանանի հայ ազգային կուսակցությունների և հարանվանությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում կաթողիկոս Արամ Ա-ը ընդգծել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման և միասնական նպատակաուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունն ամբողջ աշխարհում: Վեհափառը մասնավորապես շեշտել է, որ միասնականությունը և պահանջատիրությունը մղիչ ուժ պետք է դառնան ցեղասպանության 100-ամյակի աշխատանքներն արդյունավետ դարձնելու ճանապարհին: Նա ընդգծել է, որ պետք է առաջնորդվել «Հիշել, հիշեցնել և պահանջել» կարգախոսով և ավելի արդյունավետ դարձնել Հայ դատի արդար լուծման ուղղությամբ միջազգային ատյաններում ձեռնարկվելիք քայլերը և շեշտը դնել պահանջատիրության և հատուցման վրա: Վեհափառը ներկաներին հիշեցրել է, որ հայ ժողովրդի արդար իրավունքների վերականգնումն ամբողջ հայության հիմնահարցն է և Հայաստան պետությունը Սփյուռքի հետ միասնաբար հետամուտ է այս հարցին: Արամ Ա-ը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը միշտ իր գործուն մասնակցությունն է ունեցել Հայ դատի աշխատանքներին :
Կաթողիկոս Արամ Ա-ի բացման խոսքից հետո խորհրդաժողովի մասնակիցները աշխատանքները շարունակել են Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի սրահում: Խորհրդաժողովի աշխատանքների օրակարգը ներկայացրել է Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խըդշյանը: Ըստ նրա հրավիրված խորհրդաժողովի նպատակն էր մշակել և համակարգել աշխատանքային ծրագրերն երեք ուղղություններով՝ 1)տեղական բնույթի միջոցառումներ, 2)Հայաստան-Սփյուռք համատեղ միջոցառումներ և 3)Հայաստանի միջազգային ասպարեզում ձեռնարկած քայլեր:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը իր ելույթում նշել է, որ 2015 թվականը Հայ դատի արդար պայքարի վերջնակետը չէ, միասնական և համակարգված նոր ձևաչափով պայքարը Հայատանում և Սփյուռքում պետք է շարունակվի մինչև Հայոց ցեղասպանության հետևանքներ ամբողջական վերացում:
Խորհրդաժողովի ներկաներին ողջունել է նաև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա նշել է, որ ղեկավարվելով ՀՀ Նախագահի հրամանագրով Լիբանանը առաջինն էր, որտեղ ստեղծվել է 100-ամյակի տեղական մարմին, որն իր ծավալուն օրակարգով, ակտիվ ու արդյունավետ աշխատանքով, նախանշած հեռանկարային ծրագրերով օրինակելի է տարածաշրջանային այլ կառույցների հետ: Դեսպանը բարձր է գնահատել մարմնի սերտ համագործակցությունը Լիբանանում ՀՀ դեսպանության հետ: Ընդգծվել է աշխատանքների համակարգման և միասնական ջանքերի կրկնապատկման կարևորությունը:
Խորհրդաժողովի օրակարգին համապատասխան իրենց կատարած աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին զեկույցներով հանդես են եկել Իրանի՝ Թեհրան, Սպահան և Թավրիզ քաղաքաների, Իրաքի, եգիպտոսի, Քուվեյթի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կիպրոսի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող մարմինների ներկայացուցիչները:
Հայկ Դեմոյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում նախատեսված ծրագրերը և իրականացվելիք աշխատանքները: Այնուհետև տեղական մարմինների ներկայացուցիչները խոսել են իրենց երկրներում նախատեսված միջոցառումների և անելիքների մասին:
Քննարկումների ժամանակ կարևորել են համատեղ և նպատակաուղղված աշխատանքների համակարգումը և ձեռնարկվելիք միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով նոր մեթոդների որդեգրումը, որը հնարավորություն կտա օտարներին հասանելի դարձնել հայ ժողովրդի արդար դատի պահանջները: «Հայ դատը միջազգային ատյաններ ներկայացնելու հնարավորությունները, իրավական հիմքերը, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի ներուժը և համագործակցության հնարավորությունները» թեմայի շուրջ ելույթներ ունեցան Հայկ Դեմոյանը, Կիրո Մանոյանը և դոկտոր Եղիկ Ջերեջյանը:
Խորհրդաժողովի ավարտին փակման խոսքով հանդես եկան Հայ ավետարանակն համայնքի ներկայացուցիչներ վերապատվելի Սողոմոն Քիլաղբյանը և Հայկազյան համալսարանի նախագահ դոկտոր Փոլ Հայդոսթյանը, Հայ կաթողիկե համայնքից Գևորգ ծայրագույն վարդապետ Եղիայանը, Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը:
Խորհրդաժողովի ավարտին ընդունվեց հետևյալ հայտարարությունը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խորհրդաժողովը`
Ա.- Քննարկեց յուրաքանչյուր երկրի մեջ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և պահանջատիրության ուղղությամբ տարվող աշխատանքները:
Բ.- Ծանոթացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին և առաջիկա ծրագիրներին:
Գ.- Օրակարգի հատուկ կետով քննարկեց Ցեղասպանության հատուցման և իրավունքների վերականգնման իրավական թղթածրարի պատրաստության համար համապատասխան ուղիներով առաջնորդվելու հնարավորությունները:
Դ.- 100-ամյակի տարվան նախապատրաստական աշխատանքների ներկայացման շրջանակում քննեց յուրաքանչյուր երկրում նախատեսված ծրագրերը և շեշտեց դրանցից որոշների իրականացումը հանձնախմբերի միջև համադրելու անհրաժեշտությունը:
Խորհրդաժողովը առաջարկեց.
Ա.- 100-ամյակի հանձնախմբերի նախաձեռնությամբ պարբերական խորհրդաժողովներ կազմակերպել գաղութներում գործող հոգևոր կետրոնների, հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ` աշխատանքների համագաղութային տարողությունն իբրև աշխատանքի ուղղություն պահելու համար:
Բ.- Շարունակել նախաձեռնել պահանջատիրական պայքարի բոլոր դրսևորումները հայ ժողովուրդի պատմական բոլոր իրավունքների վերականգնման համար:
Գ.- Նկատի ունենալով մերձավորարևելյան երկրների գաղութների պատմական եւ ռազմավարական կարևորությունը, պայքարել տարածաշրջանում Թուրքիայի ժխտողականության դեմ` տարբեր ուղղություներով:
Դ.- Հետամուտ լինել և սատարել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, հատուցման և հայ ժողովուրդի պահանջատիրության իրավական թղթածրարի պատրաստության և ամբողջական արդարության վերականգնման բոլոր աշխատանքներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: