• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Ազդակ» օրաթերթի «Ժիրայր Բուդաքյան մամլո ուսումնասիրությունների կենտրոնի բացման մասին

15 մարտի, 2013

Մարտի 15-ին “Ազդակ” օրաթերթի Փյունիկ սրահում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո, նվիրված օրաթերթի “Ժիրայր Բուդաքյան” մամլո ուսումնասիրությունների կենտրոնի բացմանը:
Ելույթներով հանդես եկան օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտեի հերթապահ Հովիկ Մխիթարյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, բարերար Սարգիս Բուդաքյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Ազդակ»-ի 85-ամյակի կապակցությամբ ներկայացրեց վարչապետի օգնական Նարեկ Գալստյանը: Ներկաները ունկնդրեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պատկերասփռված շնորհավորական ուղերձը:
Հռետորները խոսեցին կենտրոնի կարևորության և դերակատարության, հեռանկարային ծրագրերի, հայկական լրատվական դաշտի զարգացման անհրաժեշտության մասին, ներկայացրեցին «Ազդակ»-ի հաջողությունները 85-ամյա պատմության ընթացքում: Նրանք համոզմունք հայտնեցին, որ կենտրոնը նոր լիցք ու եռանդ կհաղորդի 85-ամյա օրաթերթին, կներգրավի երիտասարդներին ուսումնասիրություններ և վերլուծական աշխատանք կատարելու համար: Երախտագիտություն հայտնվեց բարերար Սարգիս Բուդակյանին, որի նվիրատվության շնորհիվ հնարավոր դարձավ կենտրոնի բացումը:
Շահան Գանտահարյանը խոսեց հայկական լրատվադաշտում փոխադարձ համագործակցության կարևորության, նորաստեղծ կենտրոնի նպատակների և ծրագրերի մասին: Նա ընդգծեց, որ շուտով «Ազդակ»-ի հարուստ արխիվների նյութերը կթվայվնացվեն, նախատեսվում է նաև արխիվային նյութերի փոխանակում տարբեր արխիվային կեդրոնների և ելեկտրոնային գրադարանների հետ: Նա հավելեց, որ նպատակները հեռանկարային են և նպատակաուղղված են հայ մամուլի զարգացմանը:
Դեսպան Աշոտ Քոչարեան խոսեց սփյուռքի կյանքում լիբանանահայ կենսունակ և ծաղկուն համայնքի կարևոր դերակատարության մասին: Անդրադառնալով «Ազդակ»-ի գործունեությանը նա ընդգծեց, որ այս օճախում միշտ պահպանվում են հայկական ոգին, լրատվական աշխատանքի հարուստ ավանդութիւնները, ծավալվում է ազգանվեր և հայապահպանման գործունեություն` ի նպաստ ազգային ու մշակութային կյանքի վերելքի, առկա է սեր ու հավատարմություն հայության եւ հայրենիքի նկատմամբ: Նա համոզմունք հայտնեց, որ կենտրոնը կծառայի իր նպատակներին, կնպաստի համահայկական եւ համամարդկային կարևորություն ունեցող խնդիրների համապարփակ ուսումնասիրությանը և վերլուծությանը: Դեսպան Քոչարյանը ելույթի վերջում շնորհակալություն հայտնեց բարերար Սարգիս Բուդաքյանին և նրան հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևը` ոսկե մեդալը:
Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը հաստատեց, որ նորաստեղծ մամուլի ուսումնասիրություններրի կենտրոնը հույս և հավատք է ներշնչում ապագային նկատմամբ և նոր էջ է բացում լիբանանահայ տարեգրության մեջ: Նա անդրադարձավ «Ազդակ» օրաթերթի գործունեությանը և բարձր գնահատեց բարերարի մեծահոգի նվիրատվությունը:
Հանդիսության կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներն էին հղել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների համահայկական հիմնադրամը, Հայաստանի Լրագրողների միությունը, Արցախի մամոլի ակումբը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրինությունը, Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը, Մխիթարյան միաբանության վարչությունը, Հայաստանի ազգային արխիվը, Փարիզի Չոբանյան հիմնարկը:
Ցուցադրվեց տեսաերիզ «Ազդակի» 85- ամյա գործունեության մասին:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի հայազգի նախարարներ, խորհրդարանի անդամներ, քաղաքական և ազգային կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչը, հոգևոր հայրեր, ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: