• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի հարցազրույցը «Ազդակ» օրաթերթին

26 փետրվարի, 2013
Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի հարցազրույցը «Ազդակ» օրաթերթին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ազդակ- ինչ նշանակություն ունեցավ 1988թվականը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար


Ա.Ք.- Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը սկիզբն առավ քառորդ դար՝ 25 տարի առաջ, որպես խաղաղ ցույցերի շարք հայերի կողմից, որոնք ցանկանում էին որոշել իրենց սեփական կյանքը, իրենց ապագան ոչ Ադրբեջանի իրավասության տակ: 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Քաղաքակիրթ և օրինական յուրաքանչյուր գործողությանը հետեւում էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, բռնություններ և կոտարածներ, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում: Մենք ականատես էինք ամենադաժան էթնիկ զտումների և տեղահանման քաղաքականության: Սումգայիթում հայերի դեմ կատարված բռնությունները փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը:


Ազդակ. - Ինչպես կբունաթագրեք ԼՂ հակամարտության ներկա փուլը


Ա.Ք.- Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա փուլը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին և վերածվել է հակամարտության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան Ադրբեջանի կողմից ուժային քաղաքականություն որդեգրելու արդյունքում: Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է նախկին Խորհրդային Միության տարածքում ծագած այլ հակամարտություններից նրանով, որ Ղարաբաղի ժողովուրդը իրավաբանորեն անթերի կերպով իրացրել է իր ինքնորոշման իրավունքը մինչև Խորհրդային Միության փլուզումը:
Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տարածքի ամենաարյունալի հակամարտություններից էր` տասնյակ հազարավոր զոհերով, հարյուր հազարավոր փախստականներով և մեծ ավերածություններով: Հակամարտության ռազմական փուլը ավարտվեց 1994թ. Մայիսին, երբ հաստատվեց զինադադար՝ անժամկետ համաձայնագրի ստորագրությամբ: Զինադադարի հաստատումից հետո լայնածավալ ռազմական գործողություններ չեն վերսկսվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդ են հանդիսանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Չնայած միջնորդների հետևողական ջանքերին` Ղարաբաղյան խնդիրը դեռևս կարգավորված չէ: Դրա հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանն իր ապակառուցողական վարքագծով և ռազմատենչ հայտարարություններով գործում է Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին հակառակ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի իր վերջին ելույթներից մեկում նշել է, որ «Ադրբեջանի քաղաքականությունն ընդհանրապես և մասնավորապես դիպուկահարներին հետ քաշելուց հրաժարվելը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի գործարկումից հրաժարվելը, մարդասպաններին հերոսացնելը, այլատյացությունը և ռասիզմը խրախուսելը, անհուսալի և երկերեսանի կեցվածքը բանակցություններում որևէ կերպ չեն նպաստում վստահության միջոցների ստեղծմանը և ծայրաստիճան սրում են իրավիճակն ամբողջ տարածաշրջանում: Բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի, մեր ջանքերն ուղղելու ենք նշված հարցի շուտափույթ լուծմանը»:
Հայաստանի կառուցողականությունը դրսևորվել է նրանում, որ Հայաստանը ընդունել է Մադրիդյան փաստաթուղթը որպես հիմք բանակցությունների համար: Այդ փաստաթուղթը ենթադրում է Լեռնային Ղարաբաղում իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի անցկացումը, չնայած ԼՂՀ անկախության հանրաքվեն անց է կացվել դեռևս 1991թ. այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը և միջազգային իրավունքին լիովին համապատասխան:


Ազդակ.- Իսկ ինչ պատահեց 25 տարի առաջ Սումգայիթի մեջ


Ա.Ք. - 1988 թ. փետրվարի 26-28-ին Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած ջարդերը փաստորեն էթնիկական զտման քաղաքականության առաջին դրսևորման օրինակն էին Խորհրդային տարածքում: Բարբարոսական հարձակումների և խոշտանգումների արդյունքում եղան տասնյակ զոհեր: Հարյուրավոր անմեղ մարդիկ վիրավորվեցին և անդամալույծ դարձան: Բռնաբարվեցին կանայք և դեռահաս աղջիկներ, հանցագործ խաժանուժը իշխանությունների աջակցությամբ ներխուժեց հայ ընտանիքների հարյուրավոր բնակարաններ, կողոպուտի ենթարկեց արհեստանոցներն ու խանութները:
Մինչդեռ ամեն հնարավորն արվեց կատարված հանցագործությունների հանգամանքները թաքցնելու և խեղաթյուրելու համար: Իսկ փաստագրական ապացույցները, ականատեսների վկայությունները, հավաքված փաստերը հանգեցնում էին միակ աներկբա եզրակացության. ջարդերը, հանցագործություններն ու վայրագություններն իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից:


Ազդակ. Եղան արդյոք միջազգային արձագանքներ կատարվածի առնչությամբ


Ա.Ք. - Միջազգային արձագանքը բավարար չէր: Ցանկալի կլինեն, որպեսզի փլուզվող Խորհրդային Միության իշխանություններն տային համապատասխան գնահատական կատարվածին: Ցավոք, գորբաչովյան վարչակազմը սահմանափակվեց <<խուլիգանական տարրերի գործողություններ>> գնահատականով: Եղան արձագանքներ միջազգային որոշ կառույցների, ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների կողմից: Մասնավորապես, Եվրոպական դատարանը դատապարտեց Սումգայիթում և Բաքվում կատարված էթնիկական զտումները հայերի հանդեպ: 2006թ. ընդունվեց նաև բանաձև, որը դատապարտում է հայկական կրոնական և մշակությանին հուշարձանների ոչնչացումը նախկինում հայաբնակ Նախիջևանի մարզում:
Աշխարհահռչակ գիտնական Անդրեյ Սախարովը ասել է. Անհրաժեշտ է արդարացի դատավարություն Սումգայիթի կոտարածների ոճռագործների համար:
Ջորջ Սորոսը հաստատեց որ առաջին հայկական ջարդերը Ադրբեջանում հրահրվել են տեղական կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից` կառավարվելով Ադրբեջանի ապագա նախագահ Հեյդար Ալիևի կողմից:


Ազդակ.-Ի՞նչպէս ընթացան հետագա իրադարձությունները


Ա.Ք. - Սունգայիթյան եղեռնագործությունից հետո ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ հարձակումները հայ բնակչության հանդեպ շարունակվեցին ամբողջ երկրի տարածքով:1988թ. մայիսին Շուշիում, որտեղից հաջորդ մի քանի տարիների ընթացքում հրետանային ռմբակոցություններ էին իրականացվում Ստեփանակերտի վրա կազմակերպվեց հայերի տեղահանում: 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հայերի կոտորածները տեղի ունեցան Բաքվում, Կիրավաբադում` Գանջա, Շեմաքում, Շեմաքորում, Նախիջևանում, այլ բնակավայրերում: Հայերը սպանվեցին և վիրավորվեցին Խոջալու գյուղում: Խորհրդային մամուլը նկարագրում էր, թե ինչպես ոճռագործները Կիրովաբադում ներխուժել էին ծերանոց, սպանել անօգնական ծերերին, ներառյալ անդամալույծների: 1990թ. սկզբին հայկական հետապնդումներն ու կոտարածները դարձան ավելի կազմակերպված Բաքվում: Սպանվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ, մամուլը ամենօրյա հաղորդագրություններում զետեղում էր նյութեր աննկարագրելի սարսափների մասին: Օրեկան սպանությունները կատարվում էր տեղական իշխանությունների աչքի առջև: Ադրբեջանից հայ փասխստականների և տեղահանվածների թիվը 400 հազարից ավելի է:
Հայ ժողովրդի դեմ ուղղված պատժամիջոցներից հայտնի է Օղակ գործողությունը, որը 1991 թ. ապրիլին անցկացվեց Ադրբեջանի միլիցիայի հատուկ ջոկատների և Խորհրդային Միության ներքին գործերի նախարարության համատեղ ուժերով: Իրականացվեց պետական ահաբեկչության աննախադեպ ակտ, որը հետապնդում էր ղարաբաղյան շարժումը գլխատելու, ազգային միասնությունը խարխլելու նպատակով: Զոհեր դարձան Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի բնակիչները: Նույնը կատարվեց Խանլարի շրջանում 2, Շահումյանի շրջանում 3, Հադրութի շրջանում 15 և Շուշիի շրջանում 4 բնակավայրերում: Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ գոտում սպանվեցին հարյուրից ավելի մարդիկ, պատանդ վերցվեցին հարյուրավոր մարդիկ:
Հաջորդ տարիներին Ադրբեջանը փորձեց լայնածավալ ռազմական գործողություններ ծավալել Ղարաբաղի դեմ, սակայն տապալվեց իր նենգ ծրագրերում: Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերն արժանի հակահարված տվեցին ադրբեջանական բանակին: Ռազմական պարտությունները ստիպեցին ազերիներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ 1994թ. մայիսի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիքքեկում ստորագրել հրադադարի արձանագրությունը:


Ազդակ.- Ինչպես կբնութագրեիք Ազրբեջանի պաշտոնական դիրքորոշումները:


Ա.Ք. - Ադրբեջանն իր անկախության հռչակումից անմիջապես հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազ•ային հերոսներ: Նույնը արվեց անցած տարի, երբ հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարկի արդյունքում ազատ արձակվեց մարդասպան Սաֆառովը և նախագահ Ալիևվի կողմից հռչակվեց ազգային հերոս: Զավեշտալին նաև այն է, որ ադրբեջանական քարոզչությունը ամենուր և անընդհատ փորձում է ագրեսորի պիտակ կպցնել Հայաստանին և Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպված են եղել զենք վերցնել բառացիորեն չբնաջնջվելու համար: Իրականությունն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ և միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյության իր իրավունքը, պաշտպանել իր արժեքները, իր եկեղեցիներն ու խաչքարները: Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է: Արցախը չնայած բոլոր դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, ապրացնում է պետական – ժողովրդավարական ինստիտուները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը:
Միջազգային հանրությանը վերջնականապես և մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:
25 տարի հետո մեր գլուխն ենք խոնարհում Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջև և համոզմումք հայտնում, որ հայերի հանդեպ կատարված հանցագործությունները, աննկարագրելի դաժանություններն և ոճռագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից:
Գիտակցում ենք, որ միայն մեր միասնական կամքով և հավաքական ուժով կարող ենք հզորացնել մեր Հայրենիքը և ապահովել մեր բոլոր հայրենանվեր և ազգանվեր իղձերի և ծրագրերի իրականացումը:

26 փետրվարի, 2013
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: