• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արցախյան ազատամարտի 25-ամյակին նվիրված միջոցառումներ Լիբանանում

25 փետրվարի, 2013

Փետրվարի 21-ից 25-ը Լիբանանում անցկավեցին մի շարք միջոցառումներ նվիրված Արցախի ազատագրական պայքարի 25-ամյակին:
Միջոցառումները մեկնարկեցից փետրվարի 21-ին: Բուրջ Համուդի «Երջո Սամվելյան Եռագույն սրահում» կազմակերպվել էր ցուցահանդես, որի հանդիսավոր բացումը կատարեցին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապունջյանը: Ցուցադրվեցին Արցախյան առօրյան ներկայացնող լուսանկարներ և Սեյրան Խաթլամաճյանի նահատակ հերոսների դիմանկարները:

Երգի փառատոն
Փետրվարի 22-ին «Հովհաննես Տեր-Պողոսյան» թատերասրահում տեղի ունեցավ ազգային-հեղափոխական երգերի փառատոն: Երգի փառատոնին ներկա էին հարյուրավոր երիտասարդներ և պատանիներ: Փառատոնին ելույթ ունեցան լիբանանահայ երիտասարդ երգիչներ և պարախմբեր, հնչեցին հայրենասիրական երգեր:
Այնճար
Փետրվարի 24-ին Այնճար հայաբնակ ավանի Սուրբ Պողոս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ և տեղի ունեցավ Արցախի ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հոգեհանգստի արարողություն։ Պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը: Մուսա լեռան հերոսների հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողությունից հետո Գյուլբեկյան սրահում կազմակերպվել էր հանդիպում բուլղարացի հանրահայտ լրագրող Ցվետանա Պասկալևայի հետ: Նա ներկաներին ներկայացրեց «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենները, պատասխանեց այնճարցիների հարցերին: Միջոցառմանը ներկա էին Այնճարի քաղաքապետը, Լիբանանում ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցիչները, «Կարմիր լեռ» կոմիտեի անդամները, Այնճարի բնակիչները:
Բեյրութ
Ցվետանա Պասկալևայի հետ հաջորդ հանդիպումը կազմակերպվել էր Բուրջ Համուդի Հովհաննես Տեր-Մելքոնյան» սրահում փետրվարի 25-ին: Հեղինակը ներկայացրեց մանրամասներ մարտի դաշտում արված նկարահանումների մասին: Ցուցադրվեցին «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենները, ինչպես նաև ֆիլմ այսօրվա Արցախի մասին: Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը Պասկալևային պարգևատրեց Բեյրութի առաջնորդարանի բարձրագույն պարգևով՝ «Խրիմյան Հայրիկ» մեդալով:
Լիբանանի հայոց թեմի առաջնորդն ու ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բուլղարացի լրագրողին շնորհավորեցին արժանացած բարձր պարգևի համար և ընդգծեցին Պասկալևայի կատարած հերոսական աշխատանքի կարևորությունը համաշխարհային հանրությանը ԼՂ հակամարտության մասին ճշմարտությունը և պատմակամն փաստերը ներկայացնելու համար: Հանդիպմանը ներկա էին պաշտոնյաներ, ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչը, Բուրջ Համուդի քաղաքապետը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: