• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անձնագրերի հանձման հանդիսավոր արարողություն ՀՀ դեսպանությունում

15 փետրվարի, 2013

 Փետրվարի 14-ին և 15-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձման հանդիսավոր արարողություն:
Միջոցառման սկզբին հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետև ներկաներին շնորհավորական խոսքով դիմել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ մեծ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների կտրուկ աճով: Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է ՀՀ Նախագահի հրամանագրով և Հայաստանի քաղաքացի դառնալը յուրաքանչյուրի համար մեծ պատիվ ու հպարտություն է, իրավունքների ընձեռում և պատասխանատվություն: Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի կենսունակ ու ստեղծագործ հայ համայնքի դերը Սփյուռքի քաղաքական, հոգևոր և մշակութային կյանքում: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ անձնագրի ստացումը նոր հնարավորությունն է ընձեռում մեր հայրենակիցների համար հաճախակի այցելելու Հայաստան, մասնակցելու համահայկական նշանակություն ունեցող միջոցառումներին, նաև՝ գիտելիքներով, փորձով և ներդրումներով Հայրենիքի զարգացմանը:
Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը և դեսպանության խորհրդական Կարեն Մաթևոսյանը 200-ից ավելի լիբանանահայերին հանձնել են ՀՀ քաղաքացու անձնագրերը: Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաև շուրջ 60 սիրիահայերին, որոնք քաղաքական զարգացումների բերումով ժամանակավոր բնակություն են հաստատել Լիբանանում:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի խոսքը
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ՀՀ քաղացիություն ստանալու կապակցությամբ: Համոզված եմ, որ այսօր յուրաքանչյուրիդ համար սա մեծ իրադարձություն է, տոնական և պարտավորեցնող հանդիսություն:
Պետք է ուրախությամբ նշեմ, որ լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների աճով: Եթե 2010 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել ընդամենը 200-ից ավելի լիբանանահայ, ապա 2012թ. այդ թիվը գրեթե քսանապատկվել է, և այդ միտումը շարունակվում է առ այսօր: Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալը Հայաստանում մշտական բնակություն հաստատելը չէ. հայկական անձնագիրը ուղղակի իրավական կապն է պետության հետ: Անձնագիր, որը թե՛ իրավունքներ է ընձեռում և թե՛ պատասխանատվություն սահմանում:
Մշտապես հպարտանում ենք Լիբանանի՝ ամուր, կենսունակ ու ստեղծագործ հայկական համայնքով: Լիբանանի հայ համայնքը եղել և շարունակում է մնալ Սփյուռքի ազգային-քաղաքական գործունեության կենտրոն, հոգևոր կյանքի, հայի լուսավորչական միտքը սնող երակ: Ձեր համայնքը իրավատեր է փառահեղ պատմության: Մենք երախտապարտ ենք բոլոր այն նվիրյալներին, ում անխոնջ գործունեության, համառ ջանքերի շնորհիվ Լիբանանում պահպանվել, զարգացել և գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ, մշակութային ու հոգևոր կառույցներ, եկեղեցիներ ու կրթօջախներ, երիտասարդական, բարեգործական միություններ, հայագիտական կենտրոններ:

Դուք հարուստ եք հոգեպես և մշակույթով, հարուստ մարդկային ներուժով:
Յուրաքանչյուրիդ հայկական օջախում պահպանվում է հայկական ոգին, լեզուն, մշակույթն ու ավանդույթները, ծավավլում է ազգանվեր և հայապահպան գործունեություն՝ ի նպաստ համայնքի ազգային, մշակութային կյանքի վերելքի, առկա է սեր ու հավատարմություն հայության, հայրենիքի, հայոց պետականության հանդեպ:
Համոզված եմ, ՀՀ անձնագրի ստացումը նոր հնարավորությունն է ընձեռում բոլորիտ համար հաճախակի այցելելու Հայաստան, մասնակցելու համահայկական նշանակություն ունեցող միջոցառումներին, նաև՝ ձեր գիտելիքներով, փորձով և ներդրումներով Հայրենիքի զարգացմանը:
Այսօր կատարվեց Ձեր երազանքը: Դուք դառնում եք անկախ, ազատ Հայաստանի քաղաքացի, ինչը յուրաքանչյուրիդ համար մեծ պատիվ ու հպարտություն է, մեծ պատասխանատվություն:
ՀՀ քաղաքացիություն ձեր շնորհվել է ՀՀ Նախագահի հրամանագրով:
Բազմիցս ՀՀ մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքը՝ Հայաստանով: Բոլոր մարտահրավերները կարելի է հաղթահարել միասնաբար, հավաքական կամքով և միասնական ջանքերով:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամենայն բարիք:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե ՀՀ քաղաքացին:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյան

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: