• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մամուլի ասուլիս և պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն

13 դեկտեմբերի, 2012

 Դեկտեմբերի 13-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացել է մամուլի ասուլիս և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին շնորհված պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ամփոփել է դեսպանության ընթացիկ տարվա աշխատանքները և ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի վերջին Լիբանան կատարած պաշտոնական այցի մանրամասները: Դեսպանը նշել է, որ ՀՀ Նախագահի այցը Լիբանան 2012թ. քաղաքական և պատմական ամենախոշոր իրադարձությունն էր երկու բարեկամ երկրների ժողովուրդների պատմամշակութային դարավոր հարաբերությունների ենթատեքստում: Նա ընդգծել է, որ ՀՀ Նախագահի այցը Լիբանան նոր լիցք է հաղորդել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, Հայաստան-Սփյուռք արդյունավետ փոխգործակցության շարունակությանը :
Այնուհետև դեսպան Քոչարյանը լիբանանահայ վաստակաշատ արվեստագետներ Լյուսի Թյությունջյանին և Ջոն Գյուվդերլյանին հանձնել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալը: «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանության, հայ մշակույթի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերով պարգևատրվել են Հայկազյան համալսարանը, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, «Թեքեյան» մշակութային միությունը, «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերը, «Նոր սերունդ» մշակութային միությունը, «Խոսնակ» և Մասիս» ամսագրերը, «Հասկ» և «Ավետիք» պարբերականները, «,«Բագին» գրական - մշակութային ամսագիրը:
«Սփյուռքում Հայ ինքնության պահպանման, հայեցի կրթության և դաստիարակության, կրթական գործի կազմակերպման և զարգացման բնագավառում ունեցած վաստակի համար և ուսուցչի օրվա կապակցությամբ» պատվոգրեր են ստացել մանկավարժներ Մաքրուհի Ունճյանը՝ Հայ Ավետարանական քոլեջ, Լենա Պալըքճյան-Պասմաճյանը՝ ՀԲԸՄ Պողոս Գ. Կարմիրյան Վարժարան, Շուշիկ Մավիսաքալյան-Թորոսը՝ Մելանքթոն և Հայկ Ասլանյան ճեմարան, Կարպիս Գապասագալյանը՝ Հռիփսիմյանց երկրորդական բարձրագույն վարժարան:
ՀՀ դեսպանը շնորհավորել է պարգևատրվողներին, շնորհակալություն է հայտնել հայ համայնքի բոլոր կառույցներին հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայանպաստ գործունեության, ինչպես նաև դեսպանության հետ սերտ համագործակցության համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: