• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՄՄԱՌԻ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

27 նոյեմբերի, 2012

 Նոյեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ, այցելել հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկը՝ Զմմառ և հանդիպում ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Նախագահը Զմմառում մասնակցել է «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այցելել ձեռագրերի և հնատիպ գրքերի ցուցահանդես:

«Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակների, լուսավորության, մշակութային զարթոնքի, ինչպես նաև ֆիզիկական գոյության պայքարի՝ մաքառումներով լի էջեր: Անշուշտ, գոյատևման պայքարն ինքնին հերոսական է: Բայց համակվում ես հպարտության զգացումով, երբ գիտակցում ես, որ հայը ամենուր կարողացել է ստեղծել բարիք ու արժեքներ: Էջմիածնում թե Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Երուսաղեմում, Վիեննայում, թե լիբանանյան այս գողտրիկ անկյունում, հայ ժողովուրդը մշտապես դրսևորել է արարելու իր աննկուն հատկանիշը»,-Զմմառում մշակութային կենտրոնի բացման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահի խոսքով, Զմմառում կուտակված հայ ձեռագիր մատյանները խոսուն վկայությունն են մեր անցյալի, պատմության և մեր դարավոր մշակութային ժառանգության: «Զմմառի միաբանությունը, Մատենադարանն ու Սփյուռքի նախարարությունը գովելի նախաձեռնությամբ են հանդես եկել՝ ուսումնասիրել ձեռագիր մատյանները, սրբել դարավոր փոշին, վեր հանել մեր ազգի մտքի արգասիքն ու լույս սփռել անցյալի մեր էջերի վրա: Մենք պետականորեն կշարունակենք օժանդակել, որպեսզի ամբողջապես մշակվի այս հսկայածավալ նյութը և ծառայի ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ համայն մարդկությանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: