• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բեյրութի Թեքեյան մշակութային միությունը կազմակերպել էր տոնական երեկո՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 21րդ տարեդարձին

28 սեպտեմբերի, 2012

Երեկոն բացեց միության ատենապետ Արամ Սեպեջյանը: Այնուհետև ելույթով հանդես եկավ միջոցառման գլխավոր բանախոս, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ անկախության տարիների նվաճումներն ու մարտահրավերները, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, օրենսդրական բարեփոխումներին, տնտեսական զարգացումներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հայ-լիբանանյան եկկողմ բարեկամական հարաբերություններին:
Ներկաներին շնորհավորելով ՀՀ անկախության օրվա առթիվ, դեսպան Քոչարյանը նշել է, «այսօր մենք ունենք կայացած և ամրացած հայոց պետություն, հզոր հայոց բանակ, քաղաքական կայունություն, զարգագող տնտեսություն, ուժեղ ֆինանսական համակարգ, կանգուն հասարակական կառույցներ, իր իրավունքներին իրազեկված բնակչություն: Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվող անօրինական շրջափակման, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի և տարածաշրջանային համագործակցության բացակայության, Հայաստանում արձանագրվում է տնտեսական աճ, աստիճանաբար հաղթահարվում են տնտեսական, ֆինանսական և սոցիալական լրջագույն մարտահրավերները, ստեղծվում են նոր աշխատատեղեր, իրականացվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ, ակնառու հաջողություններ են գրանցվում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ոլորտներում, տպավորիչ նվաճումներ են գրանցվում մշակույթի և սպորտի բնագավառներում: Ընդլայնվում է ՀՀ դիվանագիտության աշխարհագրությունը, բարձրանում է Հայաստանի հեղինակությունն ու դերակատարությունը միջազգային գործընթացներում, երկիրը գրավիչ է դառնում աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և օտարերկրյա զբոսարշջիկների համար: Հայաստանում անց են կացվում կարևոր միջազգային գագաթաժողովներ ու համաժողովներ, կինո և երգի փառատոններ, սպորտային մրցաշարեր, համաշխարհային և համահայկական կարևորություն ունեցող միջոցառումներ»:
Երեկոյի ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, ասմունք, ցուցադրվեց ֆիլմ Հայաստանի մասին:
Եզրափակիչ փոսքով հանդես եկավ Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: