• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Քոչարյանի հանդիպումները Լիբանանի Նախագահի և խորհրդարանի նախագահի հետ

10 սեպտեմբերի, 2012
Դեսպան Քոչարյանի հանդիպումները Լիբանանի Նախագահի և խորհրդարանի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. սեպտեմբերի 10-ին Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանը ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին՝ վերջինիս խնդրանքով:

Դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին ներկայացրել է մանրամասներ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու   վերաբերյալ:  

Դեսպան Քոչարյանը հայտնել է, որ Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: Դեսպանը ընդգծել է, որ շատ երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, աշխարհով մեկ սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր եմ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում , նաև   Բեյրութում, Հունգարիայի դեսպանության շենքի առջև հունգարա‑ադրբեջանական խայտառակ գործարքը դատապարտելու նպատակով:  

Նախագահ Սլեյմանն ըմբռնումով է ընդունել ներկայացված տեղեկատվությունը և հույս է հայտնել, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման  ուղղությամբ կշարունակվեն: 

Հանդիպման ընթացքում քննարկվեն են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ սերտ համագործակցությունը: Այս համատեքստում դեսպան Քոչարյանը լիբանանյան կողմին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել ՉՇ կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության և շարունակական աջակցության  համար: Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական այցերի և տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:

Նախագահ Սլեյմանը խնդրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ջերմ շնորհավորանքները Համաշխարհային Օլիմպիադայում  ՀՀ շախմատի ազգային հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ:

Նույն օրը ՀՀ դեսպան Քոչարյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, ում նույնպես ներկայացվել են մանրամասներ ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարկի վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ հատուկ նիստի արդյունքների մասին:  Նաբիհ Բըրրիին փոխանցվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը:  Լիբանանի խորհրդարանի նախագահը փոստացել է մոտակա նիստի ժամանակ հայտարարությունը ներկայացնել Լիբանանի ԱԺ խորհրդարանի ուշադրությանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության խորացումն ու ընդլայնումը: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: