• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական կուսակցությունները բողոք-նամակ են հանձնել Լիբանանում Հունգարիայի դեսպանին

06 սեպտեմբերի, 2012
Հայկական կուսակցությունները բողոք-նամակ են հանձնել Լիբանանում Հունգարիայի դեսպանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ն.Գ. Լասլո Վարադի
Լիբանանում Հունգարիայի դեսպան
Հարգելի պրն դեսպան,

Ձեզ ենք գրում մեր խոր մտահոգությունն ու դատապարտումը արտայայտելու Հունգարիայում 2004-ին ՆԱՏՕ-ի Հանուն խաղաղության գործընկերության ծրագրի ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնաց վիճակում դաժանաբար կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի կառավարության կողմից արտահանձնման, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ: Մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Հունգարիան սառնասիրտ եւ իր արարքի համար չզղջացող ոճրագործին ազատ արձակեց ` վստահելով Ադրբջանի երաշխիքներին, որը հայտնի է իր կեղծ քարոզչությամբ և բացայայտ հակահայկական քաղաքականությամբ: Թեև ադրբեջանական իշխանությունները երաշխիքներ էին ներկայացրել Հունգարիային, թե պետք է շարունակեն կիրառել Սաֆարովի հանդեպ պատիժը, Ալիևը անմիջապես նրան ներում շնորհեց, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նրան մայորի կոչում տվեց: Վայրագ ոճրագործը Ադրբեջան վերադառնալուն պես հերոսի կոչման արժանացավ, ինչը մարդասպանության հստակ հանգամանքով միջազգային արդարադատության և օրենքի գերակայության բացայայտ ոտնահարում է: Հունգարիսյի կողմից Սաֆարովի արտահանձնումը, ապա Ադրբեջանում նրան ազատ արձակելը ոճրագործներին առիթ է ընձեռում ոչ միայն այլ երկիրներում իրենց գործած ապօրինի արարքների համար ստացած արդար պատժից խուսափելու, այլ նաև էթնիկական հողի վրա ոճիրներ գործելը խրախուսելու համար: Ավելի՛ն. այս զարգացումները վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսման համար: Այս անբարոյական արարքով Ադրբեջանը շարունակում է իր քաղաքացիների շրջանում քաջալերել և արդարացնել ատելությունը հայերի հանդեպ: Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին առիթ է տալիս կրկին անգամ ցուցաբերելու ապակառուցողական մոտեցում ղարաբաղյան համկամարտության կարգավորման նկատմամբ, զինադադարի հաճախակի խախտումներով եւ պատերազմի շարունակական սպառնալիքներով:

Այս նամակով, հայ և հունգար ժողովուրդների բարեկամությունը պահպանելու նպատակով, ձեզ կոչ ենք ուղղում` հրապարակավ դատապարտելու այս խայտառակ և վտանգավոր արարքները: Պահանջում ենք նաև, որպեսզի Սաֆարովն անմիջապես բանտարկվի և շարունակվի ցմահ բանտարկության դատավճռի գործադրությունը: Հունգարիայի եւ միջազգային հանրության կողմից այս մեծ անարդարության խիստ դատապարտման բացակայությունը կխարխլի իսկական եւ տևական խաղաղության հեռանկարները: Ադրբեջանական իշխանությունների սադրանքները կբարձրացնեն Կովկասում զինյալ բախումների հավանականության վտանգը:

Հայ Հեղափոխական Դաշնակցություն
Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան Կուսակցություն
Ռամկավար Ազատական Կուսակցություն

 

Բեյրութ

Սեպտեմբերի 6, 2012

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: