• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ընդունել է Հայ ոսկերիչների Համաշխարհային ասոցիացիայի` AJA, գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանին

21 հուլիսի, 2012

Հուլիսի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ընդունել է Բեյրութում աշխատանքային այցով գտնվող Հայ ոսկերիչների Համաշխարհային ասոցիացիայի` AJA,  գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանին: Հանդիպման ընթացքում Ա. Ուդումյանը ներկայացրել է այցի նպատակներն ու արդյունքները, ընդգծել լիբանանահայ ոսկերիչների հետ համագործակցության և աշնանը Երևանում կայանալիք ոսկերիչների համաշխարհային ցուցահանդեսում նրանց մասնակցության կարևորությունը: Բեյրութ կատարած այցի շրջանակներում AJA-ի գործադիր տնօրենը հանդիպումներ է ունեցել հայ ոսկերիչների լիբանանյան մասնաճյուղի խորհրդի անդամների հետ, ներկայացրել է AJA-ի կենտրոնական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, ծանոթացրել նախատեսվող հետագա ծրագրերի մանրամասներին, նշել այլ երկրներում տեղակայված խորհուրդների հետ համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Ա. Ուդումյանը մասնակցել է երիտասարդ ոսկերիչների հավաքին, այցելել մի շարք ոսկերչական ձեռնարկություններ, հանդիպումներ ունեցել լիբանանահայ համայնքի տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչնրի հետ:

Հայաբնակ Անճար ավանում Անճարի քաղաքապետի և անճարցի ոսկերիչների հետ կայացած հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հետագա համագործակցության հեռանկարների առնչությամբ: Լիբանանահայ ոսկերիչները գոհունակություն են հայտնել կայացած հանդիպումների արդյունքներից և հայտնել իրենց շահագրգռվածությունը Երևանում կայանալիք երկրորդ  համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: