• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«ՀՀ բանկային ոլորտի նոր իրականությունը» խորագրով Բեյրութում կազմակերպված կլոր սեղան

30 մարտի, 2012

"ՀՀ բանկային ոլորտի նոր իրականությունը" խորագրով Բեյրութում կազմակերպված կլոր սեղան

Ս.թ. մարտի 30-ին Բեյրութի "Phoenicia" հյուրանոցում տեղի է ունեցել կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի բանկային համակարգին: Կլոր սեղանը կազմակերպվել էր ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ բանկերի միության եւ Լիբանանում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել ներկաներին կարեւորագույն ու աննախադեպ կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու համար եւ համոզմունք հայտնել, որ ֆորումը կծառայի իր նպատակներին, կբացահայտի լիբանանահայ գործարարների եւ բանկային ոլորտի ներկայացուցիչների ամբողջական ներուժը՝ հետագա համագործակցության համատեքստում: Դեսպան Քոչարյանը նշել է, որ Հայաստանում ակնառու հաջողություններ են գրանցվում տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկություններին օժանդակության ոլորտներում, բիզնեսի համար ստեղծվում է կայուն եւ բարենպաստ միջավայր, արձնագրվում է տնտեսական աճ:

Այնուհետեւ ՀՀ կետրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է պատվիրակության Բեյրութ ժամանելու նպատակը. լիբանանահայությանը ծանոթացնել ՀՀ կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի գործունեության առանձնահատկությունների հետ : Նա կարեւորել է կլոր սեղանի անցկացումը Լիբանանում եւ հույս հայտնել, որ գործարար հանդիպումները կունենան շարունակական բնույթ: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հակիրճ ներկայացրել է անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի զարգացումը եւ ներկա վիճակը:

Այնուհետեւ տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը հանդես է եկել "Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում եւ կայունություն» խորագիրը կրող զեկույցով եւ մանրամասն վիճակագրական տվյալներ ներկայացրել Հայաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի մասին: Այնուհետեւ «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումները եւ միտումները" թեմայով զեկույց է ներկայացրել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: Նա ներկայացրել է Հայաստանի բանկային համակարգի ներկա վիճակը եւ զարգացման միտումները:

Քննարկումների ընթացքում ՀՀ պատվիրակության անդամները սպառիչ պատասխաններ եւ պարզաբանումներ են տվել բարձրացված բազմաթիվ հարցերին :

Կլոր սեղանին հաջորդել է ընդունելություն, որի ժամանակ շուրջ 120 հրավիրյալներ հնարավորություն են ստացել ամբողջական տեղեկատվության ստանալ իրենց հետաքրքրող հարցերին:

Կլոր սեղանը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լիբանանահայության շրջանակներում: Ներկայացուցչական միջոցառմանը մասնակցում էին հայազգի նախարարներ եւ պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, Բուրջ Համուտի եւ Այնճարի քաղաքապետերը, ինչպես նաեւ Բիբլոս եւ Քրեդիտ բանկերի ղեկավարները:

Բեյրութ կատարած այցի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիբանանի կենտրոնական բանկի կառավարիչ Ռիադ Սալամեի եւ բանկերի ասոցիացիաների նախագահ Ժոզեֆ Թորբեի հետ:

ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը, Հայաստանի 12 բանկերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, այցելել է նաեւ ՀՀ դեսպանություն:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: