• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված գրական երեկո Լիբանանում

29 մարտի, 2012

Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված գրական երեկո Լիբանանում

Մարտի 28-ին Բեյրութի "Հակոբ Տեր Մելքոնյան" թատերասրահում  ՀՀ սփյուռքի նախարարության և Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, ինչպես նաեւ "Ծաղիկ" գրական ազգային շաբաթաթերթի մասնակցությամբ տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին: Միջոցառումն անց էր կացվում  հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Չարենցի կյանքին և գրական գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանը:

Գրական երեկոն ուղեկցվել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործության ընթերցմամբ, ասմունքող Անի Սարաֆյան-Եփրեմյանը արտասանել է «Ես իմ անուշ Հայաստանի» և «Սայաթ Նովա» բանաստեղծությունները, երիտասարդ երաժիշտները կատարել են  Սայաթ Նովայի, Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Միջոցառման ավարտին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը կարևորել է երեկոյի անցկացումը, ներկայացրել է մանրամասներ  ապրիլին Երևանում նախատեսվող միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն  հայ գրատպության 500-ամյակին և Երևանը՝ որպես 2012 թ. համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու ծրագրին: Նա ընդգծել է, որ հայ գրականությունը, պոեզիան, հայ ընտանիքի, կրթօջախների և եկեղեցու հետ մեկտեղ հայկականության ոգու, հարուստ բարոյական, մշակութային, կրթական և գրական արժեքների պահպանման և ամրապնդման երաշխիքն ու հենասյունն է: Դեսպան Քոչարյանը   հրապարակել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահ մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանին ունեցած բազմամյա ստեղծագործական վաստակի համար  ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» ոսկե մեդալով պարգևատրելու մասին: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաև ՀՀ գրողների միության նախագահի որոշման մասին  միջոցառմանը ներկա հայտնի թատերագիր, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանին Հայասատանի գրողների միության ոսկե մեդալով պարգևատրելու մասին:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: