• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառում Լիբանանում

26 փետրվարի, 2012

Փետրվարի 26-ին Լիբանանի հայկական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստյան եւ եկեղեցական արարողություններ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերին զոհ դարձած հայերի:

Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ անցկացված Սուրբ պատարագից եւ հոգեհանգստից հետո Վեհարանի սրահում կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւ Կաթողիկոս Արամ Ա-ը:

Հռետորներն իրենց ելույթներում անդրադարձան 24 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին:  Դեսպան Քոչարյանը մասնավորապես նշեց, որ 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Քաղաքակիրթ եւ օրինական յուրաքանչյուր գործողությանը հետեւում էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, բռնություններ եւ կոտորածներ, տեղահանում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում:  Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվեց ամենադաժան էթնիկ զտումների տեղահանման քաղաքականություն եւ պետականորեն կազմակերպված հանցագործություն:

Ընդգծվեց, որ միջազգային հանրությունը քաղաքական եւ իրավական լիարժեք գնահատական չի տվել կատարվածին: Մինչդեռ ամեն հնարավորն արվեց հանցագործությունների հանգամանքները թաքցնելու եւ խեղաթյուրելու համար: Իսկ փաստագրական ապացույցները, ականատեսների վկայությունները, հավաքված փաստերը հանգեցնում էին միակ աներկբա եզրակացության. ջարդերը, հանցագործություններն  ու վայրագություններն իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք անկախության հռչակումից անմիջապես հետո նրանք բանտերից ազատեցին դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեցին ազգային հերոսներ: Դեսպանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղը արյան գնով պաշտպանել է իր ազատության իրավունքը եւ ներկայումս կայացած պետություն է: Արցախը չնայած բոլոր դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, ապրեցնում է պետական – ժողովրդավարական ինստիտուտները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը:   Միջազգային հանրությանը վերջնականապես եւ մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ավարտելով ելույթը՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ ժամանակակից մարտահրավերները կարելի է հաղթահարել միասնաբար, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հզոր ներուժով, համերաշխությամբ եւ նվիրումով:

Կաթողիկոս Արամ Ա-ն ընդգծեց, որ այս օրերին Անթիլիասում անցկացված Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցները նշեցին, որ 1915-ին իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդի հանդեպ շարունակվում է: Դրա դրսեւորումն էր նաեւ Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ իրականացված ջարդերը: Նա շեշտեց, որ թուրքերը տարբեր մոտեցումներով եւ ձեւերով փորձում են շարունակել իրենց որդեգրած քաղաքականությունը:

Եզրափակելով իր խոսքը` Արամ Ա. Կաթողիկոսը բարձր գնահատեց արարողությանը ներկա գտնվող բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի կատարած աշխատանքները, մասնավորապես  «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենի պատրաստումը: Նա Պասկալևային երախտագիտությամբ հանձնեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

         Ցվետանա Պասկալևան իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց Արամ Ա. Կաթողիկոսին բարձր պարգևի համար, և հավաքվածներին հավաստիացրեց, որ կշարունակի իր առաքելությունը մինչև վերջ: Նա համոզմունք հայտնեց, որ աշխարհը, տեսնելով Ղարաբաղի ժողովրդի ցավերը, հակամարտությանն առնչվող իրականությունը, ճիշտ պատկերացնում կկազմի կատարված իրադարձությունների մասին  և կճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: