• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի այցը Բեյրութ

23 փետրվարի, 2012

Փետրվարի 18-ից 23-ը Բեյրութում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հրավերով էր գտնվում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ս.թ. փետրվարի 18-ին Բեյրությում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նիստը, որին մասնակցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և Ցեղասպանութան թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Նիստում քննարկվել է Մեծ Եղեռնի 100-ամյակին կապակցությամբ Լիբանանում առաջիկա երեք տարիներին ծրագրվելիք և իրականացվելիք աշխատանքների օրակարգը: Նիստում ճշտվել են Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի և Լիբանանի մարմինի միջև աշխատանքների համակարգման եղանակները:

Ս.թ. փետրվարի 21-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրանական մարմնի նախաձեռնությամբ Բուրջ Համուդի Ազգային առաջնորդարանի «Երջո Սամվելյան-Եռագույն» սրահում տեղի է ունեցել դասախոսություն «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ ռազմավարական խնդիրներ և ընդհանուր ուղղություներ» թեմայով: Դասախոսությանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Բուրջ Համուդի քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանը, Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, ազգային և կուսակցական մարմինների ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբին Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խդշյանը ներկաներին ներկայացրեց  Կենտրանական մարմնի կատարած աշխատանքները և աաջիկայում նախատեսվելիք ձեռնարկները: Իր խոսքում տիկին Խդշյանը նշել է, որ ժամանակն է որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը վերամիավորված և համակարգված ծրագրերով և միացյալ ուժերով ու ազգային գաղափարախոսության միևնույն տեսլականով և ուղղվածությամբ ոգեկոչումներից անցնեն դատական ատյան և իրավական լեզվով թուրքերի հետ երկխոսության նստեն:

Այնուհետև հանդես է եկել երեկոյի գլխավոր բանախոս Հայ Դեմոյանը: Նա մանրամասներ է ներկայացրել 100-ամյակի նախաշեմին Ցեղասպանության թանգարանի կառուցվելիք նոր արդիական մասնաշենքի վերաբերյալ: Ապա անդադարձել է 2011թ. և 2012թ. տարեսկզբին միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում գրանցված հաջողություններին և Թուրքիայի ձեռնարկած ջղաձիգ քայլերին: Հայկ Դեմոյանը նշել է այն կարևոր ուղղությունները, որոնցով Հայաստանը և Սփյուռքը միասնաբար պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը՝ Ցեղասպանության ճանաչման և Հայ դատի աշխատանքները էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Միջացառման ավարտին ելույթով հանդես է եկել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը: Նա նշել է, որ ժամանակն է որպեսզի հայ ժողովուրդը միասնաբար իր իրավունքին  պահանհանջատեր լինի և ուրախ է, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Հայաստանը անկախ է և հանդիսանում է աշխարհասփյուռ հայության ինքնության խարիսխը:

Ս.թ. փետրվարի 22-ի կեսօրին Բուրջ Համուդի «Երջո Սամվելյան-Եռագույն» սրահում տեղի է ունեցել լիբանանհայ երկրոդական վարժարանների սաների հանդիպումը Հայկ Դեմոյանի հետ: Հանդիպման ընթացքում Հայկ Դեմոյանը լիբանանահայ աշակերտությանը մանրամասն ներկայացրել է Ծիածառնկաբերդի հուշահամալիրի և Ցեղասպանության թանգարանի ստեղծման պատմությունը և ներկայում կատարվող աշխատանքները:

Դեմոյանը մասնակցել է «Հայոց ցեղասպանություն՝ Ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նախաձեռնությամբ և «Փյունիկ»մարդկային ռեսուրսների հիմնադրամի հովանավորությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: