• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի եւ Լիբանանի արտգործնախարարների հանդիպումը

09 դեկտեմբերի, 2011

Դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երեւան ժամանած Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրին:

Ողջունելով լիբանանցի գործընկերոջը` Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Լիբանանի նախագահի պաշտոնական այցելությունը Հայաստան առավել կամրապնդի բարեկամության դարավոր ավանդույթների վրա հիմնված հայ- լիբանանյան հարաբերությունները:

«Լիբանանի նկատմամբ հատուկ ջերմ զգացմունքներ եմ տածում, քանի որ դիվանագիտական գործունեությունս սկսել եմ շուրջ 35 տարի առաջ հենց Բեյրութում եւ ձեր երկրում ունեմ շատ բարեկամներ», - ասաց նախարար Նալբանդյանը:

Նախարար Մանսուրը իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության առավել ընդլայնմամբ:

Նախարարները երկու երկրների ղեկավարների հանձնարարությամբ քննարկեցին փոխայցելությունների եւ շփումների պարբերական կազմակերպման, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով երկուստեք ընդգծվեց, որ անհրաժեշտ է քաղաքական հարաբերությունների առկա բարձր մակարդակը լրացնել տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմամբ եւ նշվեց, որ այսօր ստորագրված երկկողմ փաստաթղթերը լուրջ խթան կհանդիսանան այդ ուղղությամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման մասին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես` արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների, մերձավորարեւելյան կարգավորման եւ արցախյան հիմնահարցի վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: