• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության Լիբանան կատարած պաշտոնական այցի մասին

25 նոյեմբերի, 2011

 Ս.թ. նոյեմբերի 25-ից 27-ը Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարար Հասսան Դիաբի հրավերով Բեյրութում պաշտոնական այցով  էր գտնվում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Այցի առաջին օրը Նախարար Աշոտյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Վեհափառը, ողջունելով հայկական պատվիրակության այցը Լիբանան, հաջողություններ է մաղթել և ներկայացրել հայկական գաղթօջախի կրթական հաստատությունների հիմնախնդիրներն ու իրականացվող ծրագրերը:

 

Նախարար Արմեն Աշոտյանը Վեհափառին ներկայացնելով այցի նպատակը` տեղեկացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Սփյուռքի կրթօջախների զարգացման հետ կապված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին, միաժամանակ պատրաստակամություն արտահայտելով աջակցել հայկական կրթօջախների հիմնախնդիրների լուծման ու զարգացման ծրագրերին:Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, նոր ուսումնական գրականության ստեղծման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, համացանցում հայալեզու ռեսուրսների ընդլայնման, գաղթօջախների հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման հետ կապված հարցեր: Նախարարն Անթիլիասում այցելել է Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի մատուռ և հայ գրատպության 500-ամյակին նվիրված Հայ գրքի ցուցահանդես, ուր ծանոթացել է Լիբանանում և սփյուռքահայ այլ գաղթօջախներում հրատարակված հայկական գրքերի  նմուշներին:

Նոյեմբերի 25-ին նախարար Աշոտյանը հանդիպում է ունեցել իր պաշտոնակից Հասան Դիաբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի զարգացման, կրթական նոր ծրագրերի և երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունեցել Լիբանանի դպրոցներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող լաբորատոր սարքավորումների նմուշների ցուցադրումը:  Նախարար Արմեն Աշոտյանը  ցուցադրումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որին ներկա էին պետնախարար Փանոս Մանջյանը, պատգամավոր Հակոբ Բագրատունին, դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՀ դեսպանության անձնակազմը, լիբանանյան դպրոցների տնօրեններ, նշել է, որ ՀՀ կառավարության նվիրատվությունը  կփոխանցվի լիբանանյան 120 դպրոցներին, ներառյալ հայկական դպրոցները: Նախարարներ Ա. Աշոտյանը և Հ. Դիաբը հանդիպումը գնահատել են արդյունավետ ու հեռանկարային: Նախարար Հասան Դիաբը շնորհակալություն է հայտնել Լիբանանին տրամադրած նվիրատվության համար և ընդգծել, որ սարքավորումների կիրառումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը: «Այս սարքավորումների շնորհիվ գործնական հիմքերի վրա է դրվում ուսուցման գործընթացը, որը լիբանանցի աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ ընկալել բնագիտության, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության վերաբերյալ նյութերը»,- նշել է նախարար Դիաբը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև կրթական համագործակցության նոր որակ կձևավորվի:Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կողմից հատկացված այս նվիրատվությունը երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամության ու պատմական հարաբերությունների խորհրդանիշն է Նա վսատահություն է հայտնել, որ Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցության կապերի հետագա զարգացում կաստանան: «Մենք կարևորում ենք արաբական երկրների հետ համագործակցության ընդլայնումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը, որը հնարավորություն է տալիս ինչպես միջմշակութային հաղորդակցության, այնպես էլ հայ ուսանողներին արաբերենի իմացության զարգացման համար»,- մասնավորապես նշել է նախարարը և հավելել, որ  Հայաստանի համար կրթության ոլորտը առաջնահերթություն  է և ՀՀ կառավարությունը գործադրում է ջանքեր  դպրոցներն ու համալսարանները երկրի զարգացմանը  ծառայեցնելու նպատակով: Նախարար Ա. Աշոտյանը ընդգծել է նաև Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքների կարևորությունը` շեշտելով, որ պաշտոնական  այցելության ծրագրերում հատուկ տեղ է հատկացվելու կրթության ոլորտին:

Ի պատիվ ՀՀ նախարար Արմեն Աշոտյանի նախարար Հասան Դիաբի կողմից  կազմակերպվել է պաշտոնական ճաշ:

ՀՀ ԿԳ նախարարն այցելել է նաև Հայկազյան համալսարան և հանդիպում ունեցել ուսանողության հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստան-Լիբանան կրթական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է  ՀՀ-ում  տեղի ունեցող կրթական բարեփոխումների գործընթացին: Նախարարը նշել է, որ բարեփոխումների նպատակը Հայաստանի կրթական համակարգը որակական նոր մակարդակի բարձրացնելն է: «Կրթական նոր կարգեր ներմուծելով’ մենք փորձում ենք փոխել նաև ուսանողության մտածելակերպը’ մենք համոզված ենք, որ, որակյալ կրթություն ստանալու հարցում ամենաշահագրգիռ անձն ուսանողը պետք է լինի »,- հանդիպման ընթացքում նշել է Ա. Աշոտյանը:

Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպանատանը ՀՀ ԿԳ նախարարը  հանդիպում է  ունեցել Լիբանանի հայկական դպրոցների ուսումնական խորհուրդների ղեկավարների և կրթօջախների տնօրենների հետ : Լիբանանում ՀՀ  դեսպան Աշոտ Քոչարյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Հայաստանի կրթական գերատեսչության ղեկավարի առաջին պաշտոնական այցը Լիբանան, նշելով, որ երկկողմ միջպետական հարաբերություններում կարևոր նշանակություն է տրվում կրթամշակության ոլորտին: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է երկու նախարարությունների  միջև կնքված պաշտոնական համաձայնությունների և քննարկված  բազմաթիվ հարցերի մասին: Հանդիպման ընթացքում Լիբանանի հայկական վարժարանների  տնօրենները և ուսումնական խորհուրդների ղեկավարները նախարարին  ներկայացրել են լիբանանահայ կրթօջախներում առկա խնդիրներն ու դժվարությունները: 

Այնուհետև նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Լիբանանի հայկական ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում զրույց է ծավալվել է հայկական գաղթօջախի խնդիրների շուրջ: ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարևորել են երկկողմ փոխայցելությունների կազմակերպումը, որը կնպաստի նաև միջպետական կապերի զարգացմանը: Նախարարը ներկայացրել է համապատասխան պարզաբանումներ բարձրացված հարցերի առնչությամբ, պատասխանել ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին: 

Նախարար Աշոտյանը այցի շրջանակներում ընդունել է Համազգայինի շրջանային վարչության անդամներին, հանդիպել է ավետարանչական համայնքի ղեկավարների հետ, հարցազրույց է տվել TVO  հեռուստաընկերությանը: Նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնական այցը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: