• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված համերգ Լիբանանում

07 հոկտեմբերի, 2011

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Բեյրութի Ս. Ժոզեֆ եկեղեցում Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լիբանանի ֆիլարմոնիկ նվագախմբի տոնական համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: 

Երեկոն բացել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ողջունելով ներկաներին, նա  բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների համագործակցությունը մշակույթի ոլորտում, հայտնել է  ՀՀ կառավարության երախտագիտությունը Լիբանանի մշակույթի նախարարությանը և Բեյրութի կոնսերվատորիային աջակցության համար, այնուհետև  ներկայացրել է համերգի ծրագիրն ու Հայաստանից ժամանած տաղանդաշատ երաժիշտներին: 850 տեղանոց լեփ-լեցուն դահլիճը` ՀՀ ազգային օպերայի և ֆիլարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարած Լիբանանի ֆիլարմոնիկ նվագախմբի  բացառիկ կատարումները  հայաստանցի մենակատարների մասնակցությամբ` միջազգային մրցույթների  հաղթողներ և դափնեկիրներ Անուշ Նիկողոսյան )ջութակ( և Կարինե Հովհաննիսյան )քանոն(, ընդունել է մեծ ոգևորությամբ և բուռն ծափահարություններով: 

Երեկոյի ընթացքում, որին ներկա էին Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմի անդամներ, հոգևոր հայրեր, հնչել են Արամ Խաչատուրյանի, Խաչատուր Ավետիսյանի և Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունները:   

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: