• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահին

05 հոկտեմբերի, 2011
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երեւանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու բարեկամ երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: ԱԳ նախարարը նշեց նաեւ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի առկայությունը` որակելով այն որպես երրկողմ մշտապես զարգացող հարաբերությունների գրավական:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, առեւտրատնտեսական բնույթի մի շարք հարցերի:

Երկուստեք առանձնակիորեն ընդգծվեց միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Նաբիհ Բըրրին նշեց, որ լիբանանահայ համայնքը կարեւոր դեր է կատարում երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջեւ:

Զրուցակիցները քննարկեցին միջինարեւելյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: