• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին

04 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 04-ին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին:

Ողջունելով հյուրին` Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ ժողովուրդը նրան ճանաչում է որպես բարեկամի: «Հայ-լիբանանյան հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ են կրել: Մեզ միավորում են ինչպես մեր պատմամշակութային ընդհանրությունները, այնպես էլ հայ համայնքի առկայությունը Լիբանանում: Այդ հարաբերությունները մշտապես պահպանվել ու ամրապնդվել են բարձր մակարդակի քաղաքական այցելություններով, և մենք Ձեր այցը դիտում ենք այդ համատեքստում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը` խնդրելով նախագահ Միշել Սուլեյմանին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, նաև` Հայաստան այցի հրավերի վերահաստատումը:

Լիբանանի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ 14 տարի հետո կրկին այցելելով Հայաստան, զգալի փոփոխություններ ու առաջընթաց է տեսնում ու համոզված է, որ Հայաստանին լավ ապագա է սպասվում: Նաբիհ Բըրրին կարևորել է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այդ հարցերին ևս անդրադարձ է եղել, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Լիբանանի ԱԺ նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: Նաբիհ Բըրրին նշել է, թե համոզված է, որ աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ խնդիրները կարգավորել առանց երկխոսության:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` Լիբանանի ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է, որպեսզի Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն և տարածաշրջանում հաստատվի խաղաղություն:

ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված, Նաբիհ Բըրրին վերահաստատել է դեռևս 1997 թ. Հայաստան կատարած իր այցի ժամանակ ասածը` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: