• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

03 հոկտեմբերի, 2011

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի այգում Լիբանանի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի առանձնազրույցը:

Ողջունելով իր գործընկերոջը ` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պարոն Բըրրիի պաշտոնական այցը Երեւան եւս մեկ վկայություն է մեր երկու ժողովուրդների բարեկամության եւ պետությունների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու եւ, հատկապես, միջխորհրդարանական կապերն ամրապնդելու փոխադարձ ցանկության: Նա համոզմունք հայտնեց, որ Նաբիհ Բըրրիի այցը Հայաստան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առեւտրատնտեսական եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ ոլորտներում: «Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց երկկողմ կապերի հետագա զարգացումը բոլոր ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիբանանի ԱԺ նախագահը կարեւորեց երկու երկրների միջեւ փոխգործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ տնտեսական կապերի աշխուժացումը: Պարոն Բըրրին բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2010թ. ապրիլին Լիբանան կատարած պաշտոնական այցը եւ նշեց, որ այն նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին եւ Լիբանանում դրական մեծ արձագանք ունեցավ: «Պետք է նշեմ, որ մեր երկու երկրների հարաբերություններում մշտական կամուրջ են հանդիսանում Լիբանանում ապրող մեր հայ եղբայրները, ովքեր ներգրավված են եւ քաղաքական եւ հասարակական կյանքում»,- նշեց Լիբանանի խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով:

Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Լիբանանի խորհրդարանի նախագահը եղավ Ցեղասպանության թանգարանում, իսկ Հիշողության պուրակում եղեւնի տնկեց

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով:

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը ողջունելով Նաբիհ Բըրրիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ` համոզմունք հայտնեց, որ այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` երկու ժողովուրդներին կապում է դարերից եկած բարեկամությունը, որը պետք է ավելի ամրապնդել ու սերտացնել: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական կապերի ակտիվացումը եւ պատգամավորական բարեկամության խմբերի դերն այդ գործում: Նա գոհունակություն հայտնեց Լիբանանի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներկայության համար, ուրախությամբ նշելով, որ Հայաստան այցելած լիբանանյան պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի ԱԺ պատգամավոր Արթուր Նազարյանը, ով Լիբանան- Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Լիբանանի իշխանությունների ջերմ վերաբերմունքը լիբանանահայության նկատմամբ, որը նա զգացել էր նաեւ անցյալ տարի Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հայաստանի խորհրդարանի նախագահն ընդգծեց այդ այցի ժամանակ հայկական պատվիրակության նկատմամբ ցուցաբերված ջերմ վերաբերմունքը:

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին նշեց, որ Լիբանանի ու Հայաստանի հարաբերությունները շատ ջերմ են, եւ հույս հայտնեց, որ իր այցը կնպաստի դրանց ամրապնդմանը: Նա եւս կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ղեկավարները, որում ընդգրկված լինեն պատգամավորներ, ինչպես նաեւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ եւ որը կհետեւի կողմերի միջեւ ստորագրված պայմանագրերի իրականացմանը, պարբերաբար Երեւանում եւ Բեյրությում կկազմակերպի տարբեր ոլորտների ներկայացուցիչների համդիպումներ, փոխայցելություններ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունելի համարելով աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը` նշեց, որ այն կարող է արդյունավետ գործել: Նրա խոսքերով` տարբեր ոլորտներում, մասնավորապես առողջապահության, ֆինանսական, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության մեծ ռեսուրս կա, որն անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել եւ ակտիվացնել տնտեսական հարաբերությունները:

Անդրադարձ կատարվեց նաեւ հարավկովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք անհրաժեշտ համարվեց բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:

Հանդիպման ավարտին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, այնուհետեւ երկու խորհրդարանների նախագահները հուշանվերներ փոխանակեցին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: