• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանություն

30 սեպտեմբերի, 2011

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ն` ընկերակցությամբ  Հայ կաթողիկե համայնքի հոգևոր պետերի և աշխարհիկ անդամների` այցելել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն` շնորհավորելու դեսպանության անձնակազմին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

 ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ողջունելով Կաթողիկե Հայոց կաթողիկոս Տեր Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքին, նշել է, որ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի նորագույն պատմության սկիզբն ազդարարած, հայության դարավոր երազանքի` անկախության հռչակման օրն է: Նա հավելել է , որ անկախությունը մեր զենք է, իրավունքը, հպարտությունն ու պատասխանատվությունը:  Դեսպան Քոչարյանը ընդգծել է, որ օրեցօր ամրապնդվում է հայոց պետությունը, հզորանում է Հայոց բանակը,  ընդլայնվում է Հայաստան ‑Սփյուռք գործակցությունը:

Ամենապատիվ Հոգևոր Տերը, շնորհավորելով դեսպանին և դեսպանության ողջ անձնակազմին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առիթով,  հույս է հայտնել, որ հզորացող Հայոց պետությունն ապագայում կշարունակի իր բարգավաճումը, և Հայաստան‑Սփյուռք հարաբերություններում հայ ժողովրդի միասնականությունը նոր ազդակ կհանդիսանա աշխարհասփյուռ հայության բարօրության, ինչպես նաև հայության առջև ծառացած մարտահրավերները  հաղթահարելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: