• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանություն

26 սեպտեմբերի, 2011
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 26-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանություն` դեսպանության անձնակազմին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձը շնորհավորելու նպատակով:

 ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ողջունելով կաթողիկոս Արամ Ա-ին նշել է, որ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի իրականացված երազանքի օրն է, եւ որ անկախությունը հայ ժողովրդի հզոր ուժն է, հպարտությունն ու պատասխանատվությունը: Նա հավելել է, որ մենք ունենք ամրացած հայոց պետություն, հզոր Հայոց բանակ, օրեցօր խորացող Հայաստան-Սփյուռք գործակցությունը:

Արամ Ա կաթողիկոսը ներկաներին շնորհավորել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել է հայ ժողովրդի միասնականության և հավաքական ուժի կարևորությունը բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում: Կաթողիկոսը ընդգծել է, որ Հայաստանը` չնայած դժվարությունների, արձանագրում է հաջողություններ տարբեր ոլորտներում: Նա անդրադարձել է ՀՀ դեսպանության գործունեության կարևորությանը, Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացմանը, հայ եկեղեցու առաքելությանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: