• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Լիբանանում

26 սեպտեմբերի, 2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 26-ին Բեյրութի «Մետրոպոլիտեն փալաս» հյուրանոցում տեղի է ունեցել ընդունելություն:

Միջոցառման սկզբում Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի երեխաների երգչախմբի կատարմամբ հնչել են Լիբանանի եւ Հայաստանի ազգային օրհներգները:

Հյուրերի առջեւ ելույթով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ով անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, առկա մարտահրավերներին, հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, կարեւորել է հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Դեսպան Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի հայկական բոլոր կազմակերպություններին եւ կառույցներին ազգանվեր գործունեության, աջակցության եւ սերտ համագործակցության համար:

Տոնական միջոցառմանը ներկա էին Լիբանանի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկյա դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, հոգեւոր առաջնորդներ:

Միջոցառումը ուղեկցվել է Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումներով, Հայաստանի վերաբերյալ ֆիլմի ցուցադրությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: