• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Լիբանան

03 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 3-ից 6-ը Լիբանանում աշխատանքային այցով էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սեպտեմբերի 3-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Մերձավոր Արևելքում հայ լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպումը բացել է դեսպան Ա. Քոչարյանը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նախորդ տարի Ստեփանակերտում կայացած հայ լրագրողների խորհրդաժողովի ընթացքում ընդունած որոշումներին: Շեշտվել է Հայաստանի և Սփյուռքի համագործակցության անհրաժեշտությունը և համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը:  Շնորհավորելով ներկաներին Լեռնային Ղարաբաղի անկախության 20‑ամյակի կապակցությամբ՝ նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձել է լրատվամիջոցների դերակատարությանը Հայաստան-Սփյուռք գործակցության համատեքստում:

Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել նաև հայ լրատվամիջոցների համակարգող խորհրդի համանախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Շահան Գանտահարյանը: Նա կարևորել է թուրքա‑ադրբեջանական ապատեղեկատվության արշավին հակահարրված տալու անհրաժեշտությունը, ինչն հնարավոր է իրականացնել Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերով:

Նույն օր Լիբանանում ՀՀ դեսպանությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է լիբանանահայ գործարարների հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հակոբյանն անդրադարձել է Հայաստանում սփյուռքահայ գործարարների կատարած ներդրումների և ծրագրերի մասին, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կոչ է ուղղել ներկաներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ գործարար հայ-լիբանանյան կապերն ընդլայնելու ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցել են Լիբանանի հայ գործարարների միության, Լիբանան – Հայաստան բարեկամության ընկերակցության անդամներ, անհատ գործարարներ:

Նախարար Հակոբյանը լիբանանահայ գործարար Նազարեթ Սապունջյանին և լիբանանցի գործարար Պիեռ Ֆատտուշին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:

Ս.թ. սեպտեմբերի 3-ին երեկոյան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել հայաստանցի գեղանկարիչ Աննա Շահնազարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպվել էր  ՀՀ սփյուռքի նախարարի հովանավորությամբ Համազգայինի «Լյուսի Թութունջյան» ցուցասրահում և նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին:

Ս.թ. սեպտեմբերի 4-ին 5-ին Լիբանան կատարած  աշխատանքային այցի շրջանականերում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է լիբանանհայ երեք համայնքի հոգևոր առաջնորդների՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, Կաթողիկոս Պատրիրարք Տանն Կիլիկիո Հայոց

Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տ.Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի և Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ:

Ս.թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկազյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված, Հայաստանի Հանրապետության անկախության 20 և Հայկազյան համալսարանի հիմնադրման 55-ամյակներին նվիրված  «Հայաստան-Սփյուռք գործակցություն. Երեկ, այսօր և վաղը» գիտաժողովի պաշտոնական բացումը:

Գիտաժողովի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՀ դեսպանության անձնակազմը, Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը՝ համալսրանի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, ՀՀ ԳԱԱ դոկտոր պրոֆեսոր Էդվարդ Մելքոնյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի  Փոլ Հայդոսթյանը, լիբանանհայ համայնքի քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և կրոնական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, լիբանահայ քաղաքական գործիչներ, Լիբանանի կառավարության հայազգի նախարարներ և Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներ:

Բացման խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարևորել է ՀՀ անկախության 20-ամյակին և Հայկազյան համալսարանի 55-ամյակին նվիրված գիտաժողովի անցկացումը, ԵՊՀ-ի և Հայկազյան համալսարանի համագործակցությունը, նաև նշել է,  որ  Հայկազյանի պատերում տարբեր տարիներին վերապատրաստում են անցել ապագայում հայտնի գործիչներ, ՀՀ դեսպաններ, իսկ անցած տարի` ՀՀ սփյուռքի նախարարության երկու պաշտոնյաներ:   Ապա բացման խոսքով ելույթ են ունեցել համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են ս.թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին: Զեկույցով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարարը, ԵՊՀ Համալսարանի ռեկտորը, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, պրոֆեսոր Էդվարդ Մելքոնյանը, դոկտոր Մհեր Հովհաննիսյանը, դոկտոր Սերժ Սրապիոնյանը, Շահան Կանդահարյանը, դոկտոր Փոլ Հայդոսթյանը: Բանախոսները նշել են գիտաժողովի հույժ կարևորությունը: Համոզմումք է հայտնվել, որ բոլոր նախնական պայմանավորվածությունները, հայեցակարգային, խորհրդակցական քննարկումներն ու համատեղ ծրագրերը կարող են արդյունավետ դառնալ, երբ կգործի Հայրենիք-Սփյուռք, ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք հավասար գործընկերության սկզբունքը:  Գիտաժողովի ավարտին Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանը հրապարակել է գիտաժողովի ընդունած բանաձևը, որում մասնավորապես նշվում է, որ Երևանի պետական համալսարանին ու Հայկազյան համալսարանին վերապահված է հատուկ դեր Հայաստան-Սփյուռք գիտական և կրթական-ուսումնական գործակցության ոլորտում, հատկապես ղեկավարներ և արհեստավարժներ պատրաստելու ուղղությամբ` ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ: Առաջարկվել է, որպեսզի գիտաժողովի ընթացքում քննարկված հարցերը ընդգրկվեն Երևանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի և Հայկազյան համալսարանի Սփուռքի ուսումնասիրության կենտրոնի առաջիկա աշխատանքային ծրագրերում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: