• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բեյրութի Մարինա նավահանգստում տեղի ունեցավ «Արմենիա» առագաստանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը

06 օգոստոսի, 2011

Օգոստոսի 6-ին Բեյրութի Մարինա նավահանգստում տեղի ունեցավ «Արմենիա» առագաստանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Պաշտոնական միջոցառման ժամանակ Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի առաջնորդ արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանն ու Բեյրութ քաղաքի քաղաքապետ Բիլալ Համմադի ներկայացուցիչ Արամ Մալյանը:

«Արմենիա» առագաստանավի արշավախմբին դիմավորում էին հոգևոր հայրեր, Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ազգային կառույցների և քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Այնճարի և Բուրջ Համուդի քաղաքապետերը, սկաուտներ, Համազգայինի և հայաբնակ Այնճարի նվագախմբեր, կրթօջախների և սպորտային դպրոցների սաներ, պարախմբեր, հարյուրավոր բեյրութահայեր, Լիբանան – Հայաստան բարեկամության ասոցիացիայի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համառոտ տեղեկանք

«Արմենիա» առագաստանավն ավարտւմ է իր շուրջերկրյա նավարկությունը, որն իր սկիզբն է առել 2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Առագաստանավն անցել է տարբեր օվկիանոսներով, ծովերով և Սփյուռքի ճամփաներով: Կանգառներ են եղել մի քանի մայրցամաքային նավահանգիստներում: Առագաստանավի արշավախումբը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Խորհրդանշական է, որ նավարկությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին: Նախատեսվում է, որ առագաստանավին, որը մոտ օրերին մեկնում է Բեյրութից, Կիպրոսում կողջունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:     


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: