• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպումները Լիբանանում

08 հնս, 2025

Հուլիսի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքաղաքական վիճակին, հայ լիբանանյան հարաբերությունների ներկա փուլին, երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցության աշխուժացման հեռանկարներին առնչվող հարցեր: Քննարկվել են նաև առաջիկայում Լիբանանի խորհրդարանի նախագահի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները:

Հանդիպմանը ներկա էր «Ամալ» շարժման արտաքին հարաբերությունների համակարգող Թալալ Սահիլին:

Հուլիսի 25-ին դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ադնան Մանսուրի հետ: Դեսպանը նախարար Ադնան Մանսուրին փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական նամակը՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նշվել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը:

Երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, առկա իրավական դաշտի թարմացման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության ակտիվացման անհրաժեշտությունը:

Նախարար Ադնան Մանսուրը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի շնորհավորանքների և հրավերի համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ բարձրաստիճան պատվիրակությունների, մասնավորապես ԱԳ նախարարների փոխայցելությունները և արտաքին գերատեսչությունների խորհրդատվությունների անցկացումը նոր լիցք կհաղորդեն և որակական նոր մակարդակի կհասցնեն երկկողմ ջերմ և բարեկամական հարաբերությունները:

Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը
Լիբանանի քաղաքական կյանքում: Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը ներկայացրել է մանրամասներ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: