• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մայիսի 28-ին Լիբանանի հայաբնակ Այնճար քաղաքում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո` նվիրված Հանրապետության օրվան

28 մայիսի, 2011
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Միջոցառման գլխավոր բանախոս, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում ներկաներին նախ շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ, ապա անդրադարձել հայ ժողովրդի` հանուն ազատության մղվող պայքարի, զրկանքներով, տառապանքներով, արարչությամբ և հաղթանակներով լի պատմությանը:  Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը միշտ   առաջնորդվել է անկախության և Անկախ Հայաստանի գաղափարով, որ մարմնավորում է ազատությունը, մարդկային ու ազգային արժանապատվությունը: Դեսպան Ա. Քոչարյանը մեջբերել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետության տոնի կապակցությամբ արված ուղերձի մի հատված, ուր ասված է. «Եթե մինչև 1918 թվականի մայիսի 28-ը մենք և աշխարհը լսում էինք ցեղասպանություն ապրած ազգի հառաչանքները, ապա այդ օրը հնչեց մի ուրիշ ձայն: Դա վերապրելու, լինելու, հավերժանալու կանչն էր, և դրա արձագանքները սերունդների հոգիներում են»:

Դեսպանը բարձր է գնահատել հայապահպանությանն ու հայկականության ոգու ամրպնդմանն առնչվող Այնճարում գործող բազմաբնույթ ազգային կառույցների ազգանվեր գործունեությունը` ուղղված մշակութային, կրթական, հոգևոր հարուստ արժեքների և ավանդույթների պահպանմանը: Նա նորանոր հաջողություններ և սխրանքներ է մաղթել մուսալեռցի-այնճարցիներին և համոզմունք հայտնել, որ հայ ժողովուրդը, իբրև հավաքական ուժ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնությամբ, նվիրումով և համերաշխությամբ կդիմակայի բոլոր մարտահրավերներին, կհաղթահարի բոլոր դժվարությունները և կլուծի իր առջև դրված համահայկական կարևորություն ունեցող բոլոր խնդիրները:

Երեկոյի ընթացքում, որին ներկա էին Այնճարի քաղաքապետը,  ազգային կառույցների ղեկավարները, հոգևոր հայրերը, Այնճարի բնակիչները, ՀՀ դեսպանության անձնակազմը, կայացել է տոնական համերգ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: