• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

08 հնս, 2025

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Բեյրութում անցկացվել են մի շարք միջոցառումներ` ոգեկոչման եւ հոգեհանգստի արարողություններ, դասախոսություններ, հսկման, ասմունքի եւ դասական երաժշտության երեկոներ, ցուցահանդեսներ, ուսանողական երեկույթներ, հայկական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ:

Ապրիլի 23-ին Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում կազմակերպվել էր «Հսկման երեկո»: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, “Վանա ձայն” ռադիոկայանի տնօրեն Ավետիս Կիտանյանը, “Արարատ” թերթի ներկայացուցիչ Ալեքսան Քյոշքարյանը եւ Telelumiere քրիստոնեական հեռուստակայանի լրագրող Լոռա Նաանուն : Երաժշտական համարներով հանդես եկան հայկական կրթօջախների սաները:

Դեսպան Քոչարյանը նշեց, որ 96 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կազմակերպված ոճրագործությունն իր հրեշավորությամբ եւ անմարդկային դաժանությամբ նախադեպը չուներ համաշխարհային պատմության մեջ: Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում:

Ապրիլի 24-ին` ուշ երեկոյան Անթիլիասի մայրավանքի մատուռի մոտ մատուցված հոգեհանգստի արարողությունից հետո, ՀՀ դեսպանության անձկակազմի ուղեկցությամբ դեսպանը ծաղկեպսակ զետեղեց մատուռի առջեւ: Այնուհետեւ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որի ընթացքում ելույթ ունեցան ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները, դեսպան Աշոտ Քոչարյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:

Ելույթ ունեցողներն անդրադարձան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությանը եւ պատմական արդարության վերականգնման խնդիրներին : Դեսպան Քոչարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենադաժան եւ ողբերգական էջն է, որի հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքը, 1,5 միլիոն մարդկային կյանք եւ հազարամյակների ընթացքում ստեղծված հոգեւոր եւ նյութական հսկայական ժառանգություն: Այդ ծանրագույն հանցագործությունն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ:

Նա ընդգծեց, որ ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները շատ կարճ ժամանակահատվածում Լիբանանում իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ ստեղծեցին մի ծաղկուն հայկական գաղթօջախ բազմաբնույթ կառույցներով, կարողացան պահպանել հարուստ ազգային մշակույթն ու արժեքները եւ լինելով լիիրավ քաղաքացիներ` իրենց աշխատասիրության եւ տաղանդի շնորհիվ շարունակեցին իրենց ստեղծագործական կյանքը եւ աճեցրեցին հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ: Շնորհակալություն հայտնվեց Լիբանանին, մասնավորապես նրա խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն կարեւորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող` ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի ապագա գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Ելույթ ունեցողները միակարծիք էին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Հատուկ ընդգծվեց Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնականության անհրաժեշտությունը արդի աշխարհի բոլոր մարտահրավերների հաղթահարման եւ հայոց պետականության հզորացման ենթատեքստում:

Ապրիլի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը բացվեց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյան: ՀՀ դեսպանություն այցելեցին եւ հուշամատյանում իրենց գրառումները թողեցին բազմաթիվ խորհրդարանականներ, նախարարներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, տարբեր երկրներից դիվանագետներ: Ցուցադրվեցին ժապավեններ Հայոց ցեղասպանության մասին: Այցելուներին ներկայացվեց հայ գրականությունը, տեղի ունեցավ նկարների ցուցահանդես:

Նույն օրը ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ դրվեց Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողին:

Այնուհետեւ Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ պոեզիայի, պատմվածքների եւ երաժշտության երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Հնչեցին Սիամանթոյի, Գեւորգ Էմինի, Հովհաննես Թումանյանի եւ Ղեւոնդ Ալիշանի բանաստեղծությունները: Հայաստանից ժամանած Աննա Մաիլյանի ղեկավարած էթնո վոկալ տրիոն կատարեց Կոմիտասի եւ Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում ՀՀ դեսպանը հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց պատմական փաստեր եւ վկայություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ նշեց, որ համայն աշխարհի հայերն այս օրերին ոգեկոչում են ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Միջոցառմանը մասնացեցին նաեւ պաշտոնյաներ, օտարերկյա դիվանագետներ, միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների մասնագետներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: