• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հոգեհանգիստ նվիրված 1988թ. Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին

27 փետրվարի, 2011

Փետրվարի 27-ին Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգիստ նվիրված 1988թ. Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին:

Այնուհետև Մայրավանքի Վեհարանի սրահում կազմակերպված հանդիսության ժամանակ ելույթներով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և Կաթողիկոս Արամ Ա-ը:

Հռետորներն իրենց ելույթներում  անդրադարձան 23 տարի Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Մասնավորապես  նշվեց, որ 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին:  øաղաքակիրթ  և օրինական յուրաքանչյուր գործողությանը հետեւում էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, բռնություններ և կոտարածներ, տեղանանում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում:  Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվեց ամենադաժան էթնիկ զտումների տեղահանման քաղաքականություն և պետականորեն կազմակերպված հանցագործություն:

Ընդգծվեց, որ միջազգային հանրությունը քաղաքական և իրավական լիարժեք գնահատական չի տվել կատարվածին: Մինչդեռ ամեն հնարավորն արվեց հանցագործությունների հանգամանքները թաքցնելու և խեղաթյուրելու համար: Իսկ փաստագրական ապացույցները, ականատեսների վկայությունները, հավաքված փաստերը հանգեցնում էին միակ աներկբա եզրակացության. ջարդերը, հանցագործություններն  ու վայրագություններն իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից:       

Ելույթ ունեցողները դատապարտեցին ²դրբեջանի իշխանություններին նրա համար, որ անկախության հռչակումից անմիջապես հետո նրանք բանտերից ազատեցին դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեցին ազ·ային հերոսներ:

Ելույթ ունեցողները նշեցին, որ Լեռնային Ղարաբաղը, որն իրեն պարտադրված պատերազմի ընթացքում արյան գնով պաշտպանել է իր ազատության իրավունքը, ներկայումս կայացած պետություն է: Արցախը չնայած բոլոր դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, ապրացնում է պետական – ժողովրդավարական ինստիտուները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը:   Կարևորվեց լրատվամիջոցների դերը ադրբեջանական քարոզչությանը հակահարված տալու ենթատեքստում:

Հռետորների համոզմամբ, միջազգային հանրությանը վերջնականապես և մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: Ելույթ ունեցողները միակարծիք էին, որ ժամանակակից մարտահրավերները կարելի է հաղթահարել միասնաբար Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հզոր ներուժով, համերախշությամբ և նվիրումով:

Հոգեհանգստյան արարողությանն ու հանդիսությանը ներկա էին նախարարներ, պատգամավորներ, հյուրեր ԼՂՀ-ից, Լիբանանի հայկական բոլոր քաղաքական, բարեսիրական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լիբանանահայ համայնքի հայրուրավոր հավատացյալներ, ներկայացուցիչներ ակադեմիական և գիտական շրջանակներից:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: