• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Լիբանանում Հայաստանի դեսպանությունը հանդիպում է կազմակերպել լիբանանահայ արվեստագետների հետ

08 հնս, 2025

 Նոյեմբերի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում լիբանանահայ արվեստագետների, քանդակագործների, գեղանկարիչների, դիզայներների եւ ցուցասրահների տնօրենների հետ:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարեւորեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման եւ ընդլայնման գործընթացը, նշեց, որ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող են հաղթահարվել միասնաբար եւ համատեղ ջանքերով` համերաշխության եւ նվիրվածության սկզբունքների հիման վրա: Դեսպանը ներկաներին տեղեկացրեց, որ Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ: Նա ընդգծեց, որ դա հնարավոր դարձավ նաեւ աշխարհասփյուռ` մասնավորապես Լիբանանի հայ համայնքի ներգրավվածության եւ աջակցության շնորհիվ:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում կայացած «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագրով կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի արդյունքների, ընդունված որոշումների եւ առաջարկությունների մասին զեկուցեցին Բեյրութի «Նոյան Տապան» ցուցասրահի տնօրեն Մովսես Հերգելյանը եւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն դոկտոր - պրոֆեսոր Արարատ Աղասյանը: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման, հայ արվեստագետների համախմբման եւ հետագա գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարարպետ, դոկտոր-պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: