• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին և Այնճարի հիմնադրման 70 ամյակին նվիրված տոնական հանդիսություններ

21 օգոստոսի, 2010

Ս.թ. օգոստոսի 21-ին և 22-ին Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին և Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին, որոնք կազմակերպվել էին Լիբանանի հայաբնակ Այնճար գյուղում, մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարած պատվիրակությունները, Լիբանանում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը, հարյուրավոր հյուրեր տարբեր երկրներից:  ԼՂՀ Նախագահն ու   ՀՀ սփյուռքի նախարարը հիմնական ձեռնարկի ժամանակ հանդես են եկել ելույթներով:   ՀՀ սփյուռքի նախարարն ընթերցել է այնճարցիներին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: 

ԼՂ նախագահն ու ՀՀ սփյուռքի նախարարը ծաղկեպսակ են դրել Մուսա Լեռան նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Տոնական հանդիսությունների  շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը  մասնակցել են Մուսա լեռան ժողովրդի նոր պատմությունը կերտած այնճարցի նահատակներին նվիրված հուշահամալիրի և Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողություններին:

ՀՀ սփյուռքի նախարարը գյուղի կայացման, զարգացման, ինչպես նաև գյուղում հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ է հանձնել Այնճարի Հ.Յ.Դ. §Կարմիր լեռ¦ կոմիտեին և Այնճարի քաղաքապետարանին, §Վ. Սարոյան¦ մեդալ` Այնճարի Ազգային §Յառաջ - Գ. Կյուլպենկեան¦ երկրորդական վարժարանին, Այնճարի Անարատ հղության հայ քույրերի վարժարանին, Այնճարի հայ ավետարանական երկրորդական վարժարանին և պատվոգրեր` Հ.Մ.Ը.Մ. Այնճարի մասնաճյուղին, Համազգայինի §Պ. Սևակ¦ մասնաճյուղին, Լ.Օ.Խ.-ի §Աղթամար¦ մասնաճյուղին, §Գարակէօզեան¦ մանկախնամ հաստատությանը և §Հիֆս Պունտ¦ բարեսիրական հաստատությանը: Նախարարն Այնճարի զարգացմանը և հայապահպանությանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության մեդալներով պարգևատրել է նաև անհատների` Տեր Նարեկ քհն. Շիրիքեանին, Շավարշ Միսաքեանին (հետմահու), Վահրամ Շէմմէսեանին, Քէօշէեան ընտանիքին, Հակոբ Տեմիրճեանին, իսկ սփյուռքի նախարարության շնորհակալագրով` Գ. Կյուլպենկեան հաստատության հայկական բաժնին: Բժիշկ Պարետ Մինասյանին հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարության ոսկե մեդալը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահ Բակո Սահակյանը Լիբանանյան Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել «Արցախ Ֆոնդ» կազմակերպության անդամների հետ: Բակո Սահակյանը կազմակերպությանն է հանձնել «Երախտագիտություն» մեդալը` սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության կողմից հանրապետությունում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը:

ԼՂՀ Նախագահն Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Հանդիպմանը մասնակցում էին հայազգի նախարարներ և պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախագահ Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի նահատակների մատուռի առջև:

ԼՂՀ Նախագահն այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ հանդիպում է ունեցել Լիբանանում հայ ավանդական կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այնուհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահն այցելել է  Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանչական եկեղեցիների կենտրոնական մարմին և հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետ Սողոմոն Քիլաղբյանի գլխավորությամբ:

Ս.թ. օգոստոսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիբանանի մասնաճյուղի ղեկավար կազմի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Արցախի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ ՀԲԸՄ-ն մեծ ներդրում ունի ԼՂՀ զարգացման

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: