• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մուսա Լեռան ազգագրական «Տոհմիկ երեկո» Այնճարում

19 օգոստոսի, 2010
Մուսա Լեռան ազգագրական «Տոհմիկ երեկո» Այնճարում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մուսա Լեռան ազգագրական «Տոհմիկ երեկո» Այնճարում

Մուսա Լեռան հերոսամարտի 95-ամյակի և Այնճար հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում օգոստոսի 19-ին նախագահությամբ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, կազմակերպությամբ «Քառաղբյուր» միության Այնճարի «Ս. Զէյթլեան» կենտրոնի բակում տեղի ունեցավ  Մուսա Լեռան ազգագրական «Տոհմիկ երեկո»:

Երեկոյին ներկա էին Այնճարի քաղաքապետ Կարապետ Փամբուկյանը,Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, դեսպանության առաջին քարտուղար Վարդան Ադամյանը, դոկտոր Վազգեն Տեր Գալուստյանը, հոգևոր հայրեր, բազմաթիվ այնճարցիներ, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր:

ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտեի նախագահ Հակոբ Այնթաբլյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց մասնակցության համար:

ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն երեկոյի ընթացքում արտասանած իր խոսքում բարձր գնահատեց այնճարցիների աշխատասեր և հայրենասեր ոգին, որի արդյունքում այսօր Այնճարը Լիբանանում ներկայանում է, որպես Հայաստանի մի փոքրիկ մասնիկ` իր հայկական ավանդույթներով և շնչով:

Ելույթից հետո դեսպան Ա. Քոչարյանը և Այնճարի քախաքապետ Կ. Փամբուկյանը փոխանակեցին խորհրդանշական նվերներ:

Երեկոյի ընթացքում մատուցվեցին Մուսա լեռան տոհմիկ ճաշատեսակներ, հնչեցին ազգագրական երգեր: Երեկոյի մասնակիցները հյուրերի հետ միասին պարեցին մուսալեռցիների ավանդական պարը` Մուսա Լեռից բերված «Դհոլ Զուռնայի» նվագակցությամբ:

                                                             

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: