• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Լիբանան

11 ապրիլի, 2010

Ս.թ. ապրիլի 11-ից 14-ը Բեյրութում պաշտոնական այցով գտնվում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 11-ին Բեյրութի օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահին դիմավորել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին: Նույն օրը երեկոյան կայացել է ՀՀ և Լիբանանի խորհրդարանի նախագահների հանդիպումը: Կողմերը նշել են երկու երկրների պատմական կապերի, ավանդական բարեկամական հարաբերությունների ակտիվացման և զարգացման կարևորությունը: Նշվել է, որ  խորհրդարանները կարևոր դեր ունեն տնտեսական կապերի սերտացման ուղղությամբ: Կարևորվել է գործարարների շփումների ակտիվացումը, ինչը նպաստում է տնտեսական փոխշահավետ կապերի ընդլայնմանը: Խորհրդարանների նախագահները փաստել են, որ երկու երկրները մեծ հաջողություններ են արձանագրել միջազգային տարբեր ատյաններում արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով:

Նաբիհ Բըրրին բարձր է գնահատել լիբանանահայության դերակատարությունը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակությանի կյանքում: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել լիբանանյան իշխանություններին եղբայրական վերաբերմունքի համար լիբանանահայության հանդեպ: Նա նշել է, որ Հայաստանում ջերմությամբ են հիշում 1997թվականին Նաբիհ Բըրրիի` Հայաստան կատարած այցը, որի շրջանակներում  Լիբանանի խորհրդարանի նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը լիբանանցի իր գործընկերոջը հրավիրել է նրա համար հարմար ժամկետներում կրկին այցելել Հայաստան:  

Անդրարարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնելով 2000թ. Լիբանանի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար, նշել է, որ նման քայլերը կարևոր են հռտագայում այդպիսի հանցագործությունները կանխելու համար: Նա նշել է նաև, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից. թուրքական կողմը շարունակում է կապել այդ հարցը ԼՂ հակամարտության կարգավորման հետ:  

Հանդիպումից հետո Հայաստանի և Լիբանանի ԱԺ նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր երկու երկրների խորհրդարանների համագործակցության վերաբերյալ:

Երեկոյան ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի Նաբիհ Բըրրիի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու խորհրդարանների նախագահները հանդես են եկել ելույթով:

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահի կեցավայր է այցելել Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար դոկտոր Ալի Շամին: Լիբանանի ԱԳ նախարարը նշել է հայերի մեծ դերը Լիբանանի զարգացման գործում: Կարևորվել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք նպաստում են երկու բարեկամ  երկրների և ժողովուրդների կապերի ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եղանակով: Ալի Շամին հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ:  

Ապրիլի 12-ի կեսօրին Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը ընդունել է Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանը: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է երկկողմ ջերմ հարաբերությունները և եղբայրական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ: Զրուցակիցները անդրադարձել են հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Հովիկ Աբրահամյանն անընդունելի է համարել, որ Թուրքիան դրանց վավերացումը կապում է ԼՂ խնդրի հետ:  

Լիբանանի Նախագահը ցանկալի է համարել հարևանների հետ փոխհարաբերությունների կարգավորումը դիվանագիտական ճանապարհով: Նրա խոսքերով` Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին հանգեցնում են տեղահանությունները և ցեղասպանությունները: Նա անընդունելի է համարել փոքր պետությունների կամ ազգերի իրավունքների խախտումը: Միշել Սլեյմանը կարևորել է Հայաստանի ու Լիբանանի համագործակցությունը միջազգային կառույցներում:   

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետք է պաշտպանվի յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է, ԼՂ ժողովրդի անվտանգությունը և ԼՂ կարգավիճակի հարցը: ՀՀ ԱԺ նախագահը և Լիբանանի Նախագահը կարևորել են նաև երկու երկրների կառավարությունների միջև կապերի ակտիվացումը: Մասնավորապես, նշվել են առևտրի և զբոսաշրջության ոլորտները: 

Հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունները ավելի հանգամանալից քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի և Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԺ նախագահը կարըորել է տնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաև հայ-լիբանանյան բիզնես համաժողովի անցկացումը հոկտեմբեր ամսին Լիբանանի վարչապետի Հայաստան նախատեսվող այցի շրջանակներում: Քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունները և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի Սաադ Հարիրիի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին:  

Ապրիլի 12-ին երեկոյան Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է հայաբնակ Այնճար գյուղը: Այնճարցիները պատվիրակությանը ընդունել են ջերմությամբ և մեծ շուքով: Հովիկ Աբրահամյանը ծաղկեպսակ է դրել մուսալեռցիների հիշատակին նվիրված հուշարձանին, ապա Գալուստ Գյուլբենկյան սրահում հանդիպում է ունեցել գյուղի բնակիչների հետ: Այնճարցիներին ուղղված իր խոսքում նա կարևորել է լիբանանահայության դերը երկրի հասարակական կյանքում, բարձր գնահատել լիբանանահայության և մասնավորապես այնճարցիների ազգանվեր գործունեությունն ուղղված հայապահպանության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է մանրամասներ հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, ինչպես նաև Հայաստանի սոցիալտնտեսական վիճակի մասին:  

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախագահը Անթիլիասի Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոսության բակում ծաղկեպսակ է դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մատուռի առջև: Նա հանդիպումներ է ունեցել Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, ինչպես նաև ամենապատիվ և գերերջանիկ Տ.Տ. Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկ պատրիարքի հետ:  

Նույն օրը Լիբանանում ՀՀ դեսպանությունում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել  հայ ներկա և նախկին նախարարների, պատգամավորների, քաղաքական կուսակցությունների, համայնքային կառույցների և լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է Լիբանանում կայացած արդյունավետ հանդիպումների մասին, բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերը երկրի զարգացման գործում, որն իր կազմակերպվածությամբ և օրինապաշտությամբ մեծ հարգանք է վայելում Լիբանանի ղեկավարության մոտ:

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է մանրամասներ հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ-ի հիմնահարցի վերաբերյալ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին` բացի հանդիպման մասնակիցներից ներկա էին Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, ԱԳ և էմիգրանտների նախարար, դոկտոր Ալի Շամին, Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ, Լիբանան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արթուր Նազարյանը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացուցիչ, պետնախարար Ժան Օղասափյանը, Լիբանանի խորհրդարանի և կառավարության անդամներն ու պաշտոնյաները, Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները և հայ համայնքի ներկայացուցիչները:

Ապրիլի 14-ին Բեյրութի օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի միջև կայացել է կարճատև զրույց, որի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է իր պաշտոնական հրավերը Նաբիհ Բըրրիին այցելելու Հայաստան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: