• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Լիբանան

25 մարտի, 2010
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Լիբանան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

 ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Լիբանան


Ս.թ. մարտի 25-ից 29-ը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանում:

Ս.թ. մարտի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարարը ՀՀ դեսպանության շենքում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին կրոնական առաջնորդներ, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, ՀԲԸՄ-ի, Համազգայինի և հայկական այլ կառույցների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի ներածական խոսքից հետո ելույթով հանդես է եկել Հրանուշ Հակոբյանը: Նա ներկայացրել է մանրամասներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցի մասին, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներին, Հայաստան-Սփյուռք գործակցության հեռանկարներին և ՀՀ կառավարության մոտեցումներին:  

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է «Ազդակ», «Արարատ», և «Զարթօնք» թերթերի խմբագրություններ: Նա այցելել է «Ազդակ»-ի «Փյունիկ» սրահ, որտեղ Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան կողմից կազմակերպվել էր մանկապատանեկան հրատարակությունների ցուցահանդես: 

Հրանուշ Հակոբյանը «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում հանդիպում է ունեցել Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավար մարմնի անդամների, ինչպես նաև  «Զարթօնք» թերթի տնօրինության հետ:  

«Վանա Ձայն» ռադիոկայանում  Հրանուշ Հակոբյանը հարցազրույց է տվել ուղիղ հեռարձակմամբ: «Ռադիո Սևանի» խմբագրությունում նախարարը հանդիպում է ունեցել ռադիոկայանի անձնակազմի և ղեկավարության հետ: Նախարարը մասնակցել է «Ռադիո Սևան» - ՀՀ Սփյուռքի նախարարություն հեռուստակամուրջին և ուղիղ եթերում պատասխանել ռադիոկայանի լրագրողի հարցերին: 

Հանդիպում Լիբանանի ԱԳ  և էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ

Մարտի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ: Նշվել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Լիբանանի կառավարության հավասարակշռված կեցվածքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ:

Նախարար Ալի Շամին իր հերթին բարձր է գնահատել հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունն ու կարևոր դերակատարությունը Լիբանանի քաղաքական և հասարակական կյանքում: Նա նշել է, որ Լիբանանը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Քննարկվել են նաև ՀՀ Սփյուռքի նախարարության և Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարության միջև փոխշահավետ համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին առնչվող հարցեր: 

Մարտի 27-ին Հայկազյան համալսարանի հանդիսասրահում տեղի է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպում-զրույցը կրթության բնագավառի լիբանանահայ ներկայացուցիչների հետ: Նախարար Հակոբյանը ներկայացրել է կրթության բնագավառում տիրող իրավիճակը, ոլորտի կարիքները և ապագայի ծրագրերը: Հայաստանի և Սփյուռքի միջև կրթության բնագավառում համագործակցության առումով նախարարը կարևորել է Սփյուռքի փորձը օգտագործելու անհրաժեշտությունը համահայկական դասագրքեր կազմելու գործում: Նա ընդգծել է հայ ուսուցիչների առաքելության կարևորությունը, անդրադառձել է նաև Հայաստանում սփյուռքահայ ուսանողների առջև ծառացած դժվարությունների հարթման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: 

Մարտի 28-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ, Հայ կոթողիկե համայնքի Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի հովանավորությամբ ՀԿՄ-ի «Արարատյան» սրահում տեղի է ունեցել «Ս. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի բացման հանդիսությունը:           

 ՀՀ Սփյուռքի նախարարը այցելել է նաև Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատուն և ծանոթացել Համազգայինի հրատարակչական և գրատարածման գործունեությանը: Տիկին Հակոբյանը այցելել է  նաև Համազգայինի «Լյուսի Թութունջյան» և «Նոյան Տապան»  ցուցասրահները: 

Ս.թ. մարտի 29-ի առաջին կեսին ՀՀ Սփյուռքի նախարարն այցելել է մի շարք հայկական կրթօջախներ` Ասլանյան վարժարանը, Գևորգ Հարբոյան, Եղիշե Մանուկյան, Դարուհի Հովակիմյան դպրոցները, որտեղ իր սրտի խոսքը և պատգամն է հղել հայկական կրթօջախների մանկավարժներին ու աշակերտներին:  

Նույն օրը Հրանուշ Հակոբյանն այցելել է Լիբանանի Օգնության Խաչ կազմակերպություն, Հայկական Բարեգործական Ընդհանուր միություն, «Թռչնոց Բույն» մանկատուն, հարցազրույց տվել «Վանա Ձայն» ռադիոկայանին, որի ընթացքում ամփոփել է Լիբանան կատարած այցի արդյունքները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: