• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Մարզիկ» պաշտոնաթերթի հրատարակության 35-ամյակին նվիրված միջոցառում

14 հուլիսի, 2016

Ս.թ. հուլիսի 14-ին ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության հովանավորությամբ և Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի նախագահությամբ՝ Բուրջ Համուդի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի «Մարզիկ» պաշտոնաթերթի հրատարակության 35-ամյակի հանդիսավոր նշումը:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Հայ կաթողիկե եկեղեցու Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ Ասատուրյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանը, Բուրջ Համուդի փոխքաղաքապետ Մարտիկ Արսլանյանը, նախկին նախարար Վրեժ Սապունջյանը, ՀՄԸՄ-ի շրջանային վարչության անդամներ, մեծ թվով ՀՄԸՄ-ականներ և այլոք:
Բացման խոսքով հանդես եկավ «Մարզիկ»-ի վարչության ատենապետ Սիլվա Սաղրյանը, այնուհետև ատենապետի խոսքին հաջորդեց ՀՄԸՄ-ական սկաուտների գեղարվեստական հանդեսը:
Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը ներկաներին փոխանցեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության խոսքը: Գ. Մկրտիչյանը մասնավորապես նկատեց, որ «Մարզիկ»-ը ՀՄԸՄ-ական պատմական մամուլի հարազատ ժառանգորդն է: Նա հայտնեց, որ «Մարզիկ»-ն այսօր հասանելի է աշխարհի 5 մայրցամաքներում, 25 երկրներում և 107 քաղաքներում: Նա իր խոսքը եզրափակեց շեշտելով, որ «Մարզիկ»-ը ՀՄԸՄ-ի հիշողությունն է, հարստությունը և խտացումը այն բոլոր արժեքների, որոնք այս միությունն առանձնացնում են սովորական մարզական ակումբից և ծառայեցնում սերունդների դաստիարակության գործին:
35-ամյա հոբելյանի պատգամը փոխանցեց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը: Բանախոսն ընդգծեց, որ «Մարզիկ»-ը արժանապատիվ կերպով ժողովրդի բոլոր տարիքային խմբերի և խավերի թերթը դարձավ:
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն ընթերցեց այս առիթով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը, որում մեծապես գնահատվում էր ազգային արժեքներով երիտասարդ սերնդին կրթելու կոչված ՀՄԸՄ-ի երկարամյա գործունեությունը:
Դեսպան Մկրտչյանը տեղեկացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը «Մարզիկ» պաշտոնաթերթի 35-ամյակի առիթով ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությանը պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»-ով, իսկ «Մարզիկ»-ի հրատարակության գործում երկարամյա ավանդի և Հայաստան-Սփյուռք գործակցությանը նպաստելու համար «Մարզիկ»-ի խմբագիր Վիգեն Ավագյանին՝ շնորհակալագրով: Մեդալը հանձնվեց կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին:
Իր խոսքում դեսպան Մկրտչյանը ևս փաստեց, որ տպագիր մամուլի՝ հատկապես Սփյուռքի, 35-ամյակի նշումը իսկապես լուրջ և իմաստալից իրադարձություն է: Դեսպանն ընդգծեց, որ ՀՄԸՄ-ի անվանման մեջ միայն «մարմնակրթություն» բառը նեղ իմաստ է պարունակում, որովհետև ՀՄԸՄ-ի գործունեությունը ո՛չ միայն մարմնի մարզումն է, այլ նաև մտքի և հոգու դաստիարակությունը: Այս եռամիասնությունն է` ոգի, միտք ու մարմին, որ առաջնորդում է դեպի նորանոր հաջողություններ և առիթ տալիս նվաճելու այն բարձունքները, որոնց միշտ ձգտել է հայ ժողովուրդը: ՀՄԸՄ-ը՝ կրթելով ու դաստիարակելով ուժեղ հայ անհատներ, միաժամանակ նրանց մեջ սերմանում է հավաքականություն, ընդհանրականություն, որպեսզի միասնաբար գործելու, իրար աջակցելու, խմբի և կառույցի անդամ լինելու սկզբունքի ամրապնդումը հանգեցնի մի ամբողջ ժողովրդի ներկայացուցչի գիտակցությանը:
«Մարզիկ»-ի հրատարակության 35-ամյակի առիթով առաջնորդ սրբազան հայրը ևս փոխանցեց իր գնահատանքի խոսքը և մաղթեց, որ ՀՄԸՄ-ը ընդմիշտ ներկա լինի հայ կյանքում և շարունակի արժեքների պահպանման նվիրական գործը:
Պաշտոնական ձեռնարկը փակվեց «Հառաջ նահատակ» քայլերգով: Միջոցառման ավարտին Մարաշի հայրենակցական միության «Գերմանիկ» սրահում տեղի ունեցավ «Մարզիկ»-ի 400-րդ համարի գինեձոնը:

 


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: