• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ ընդունելություն

13 հունիսի, 2016

Ս.թ. հունիսի 13-ին Լիբանանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ընդունելություն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման առիթով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ, Գերմանիայի, Հունաստանի դեսպանները, դիվանագիտական ներկայացուցիչներ, Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներ, նախկին և ներկա նախարարներ, երեսփոխաններ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ազգային կառույցների և միությունների ղեկավարներ և այլոք:
Լիբանանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի անունից ելույթ ունեցավ Սալբի Սիմիթյանը, ով շնորհակալություն հայտնեց Գերմանիային` Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը կարևորեց նման միջոցառման կազմակերպումը, քանի որ այն ևս մեկ առիթ է հայտնելու հայության երախտագիտությունը Գերմանիայի խորհրդարանին:
Դեսպանը մեջբերեց Գերմանիայի ղեկավարությանն ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում այս ճանաչումը որակվել էր որպես պատմական իրադարձություն:
Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ավելացրեց, որ իր բարձր բարոյական կեցվածքով Գերմանիան ի ցույց դրեց 1915թ. Հայոց ցեղասպանության հանցագործության անժամկետ բնույթը, դրա պատմական իրողության անհերքելիությունը, միջազգային ճանաչման շարունակականությունը և Թուրքիայի ժխտողական քաղաքականության դատապարտվածությունը: Նա անընդունելի համարեց թուրքական իշխանությունների կանխատեսելի, սակայն միանշանակ մերժելի արձագանքը և գործելաոճը։
Այնուհետև ելույթ ունեցան Բեյրութի Հայ կաթողիկե պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպս. Ասատուրյանը, ՄԱՀԱԵՄ-ի Կենտրոնական մարմնի ատենապետ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Գերմանիայի դեսպան Մարտին Հութը, ով շնորհակալություն հայտնեց լիբանանահայությանը՝ գնահատանքի միջոցառման համար և նշեց, որ իր երկրի այդ քայլն ուղղված չէր Թուրքիայի և թուրք ժողովրդի դեմ: Նա շեշտադրեց սեփական պատմությանն առերեսվելու հրամայականը, 1915թ. իրադարձություններին Գերմանիայի մեղսակցության հանգամանքը, ցեղասպանությունների ճանաչման և դատարպարտման կարևորությունը՝ որպես այդ ծանրագույն հանցագործության կանխման միջոց՝ «այլևս երբեք» կարգախոսով։ Մ. Հութը վերահաստատեց Գերմանիայի պատրատականությունը՝ նպաստելու հայ և թուրք ժողովուրդների երկխոսությանը, որպեսզի ձեռք բերվի հաշտեցում և ապագա սերունդների, այդ թվում իր որդիների, ինքնությունը չորոշվի ցեղասպանության զոհի կամ իրագործողի բարդույթով։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: