• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հեռուստակոնֆերանս ՀՀ դեսպանությունում

10 հունիսի, 2016

Հունիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Լիբանանում ՀՀ դեսպանության համատեղ նախաձեռնությամբ, կազմակերպվեց հեռուստակոնֆերանս` ՀՀ սփյուռքի նախարարի գլխավորությամբ, նախարարության աշխատակիցների և Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Իր խոսքում նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համայնքին՝ համահայկական ծրագրերին և ազգապահպան ձեռնարկներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Նա շեշտեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին և իրականացվելիք համաժողովներին Լիբանանի հայ համայնքից ստացվել են գոհացուցիչ քանակությամբ մասնակցության հայտեր:
Նախարարն անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և, այդ լույսի ներքո, հետագա անելիքներին:
Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց սփյուռքի բոլոր և մասնավորապես Լիբանանի համայնքներին՝ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում Արցախին սատարելու համար:
Այնուհետև նախարարը ներկայացրեց պետության կողմից Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը:
Հեռատեսակոնֆերանսի ընթացքում քննարկվեցին նաև Լիբանանի հայ համայնքում ՀՀ և ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձների առթիվ իրականացված և սպասվող միջոցառումներին առնչվող հարցերը:
Դեսպան Սամվել Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին և նախարարության աշխատակազմին` հեռատեսակապի միջոցով երկխոսության և բովանդակալից քննարկման հնարավորության համար:
Այնուհետև, հեռատեսակոնֆերանսի մասնակիցները քննարկեցին համայնքային խնդիրներին, «Արի տուն» ծրագրին, «Սփյուռք» ամառային դպրոցին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և նախարարության մյուս ծրագրերին Լիբանանի հայ համայնքի մասնակցության հետ կապված մի շարք հարցեր: Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին պատասխանեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Քննարկման ավարտին դեսպան Ս. Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին մասնակցության համար` հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական` ի նպաստ Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման և ամրապնդման:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: