• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բեյրութում

05 մայիսի, 2015

Մայիսի 5-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և Բեյրութի Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ Բեյրութի ամերիկյան համալսարանի «Assembly Hall» սրահում կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգին ներկա էին դեսպաններ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, բազմաթիվ երաժշտասերներ:
Համերգից առաջ սրահում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության վկայությունների մասին պատմող «Blue Book. Evidence of the Armenian Genocide» բրիտանական վավերագրական ֆիլմը, որից հետո մեծ թվով ներկաներին իր ողջույնի խոսքը փոխանցեց 100-րդ տարելիցի Լիբանանի մարմնի ներկայացուցիչ Ներսես Բաղդոյանը:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայկական մշակույթի և երաժշտության հարուստ ավանդույթներին: Նա խոսեց համաշխարհային ասպարեզում բարձունքների հասած հայաստանցի և հայազգի երաժիշտների, երգիչների, կոմպոզիտորների մասին: Դեսպանը Քոչարյանը բարձր գնահատեց Լիբանանում աշխատող հայ երաժիշտների արվեստը` նշելով նաև, որ վերջին տարիներին Հայաատանը մասնակցում է Լիբանանում անցկացվող ավանդական երաժշտական փառատոններին: Խոսելով վերածննդի մասին` դեսպանն ընդգծեց հայ ժողովրդի ապրելու, արարելու և երաժշտական ասպարեզում նորանոր հաջողությունների հասնելու վճռականությունը:
Համերգին մասնակցող 16 հայ երաժիշտները՝ կիթառ, դաշնամուր, ջութակ, շվի, դուդուկ, կատարեցին Սայաթ Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Բաբկեն Կանաչյանի, Միքայել Աշճյանի ստեղծագործությունները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: